Հասարակություն

Քոչարյանի զարմուհին՝ երեկվա հանրահավաքի կազմակերպիչների եւ քիչ մասնակիցների մասին:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը, երեկ եւս մասնակցել է ի պաշտպանություն Քոչարյանի անցկացված բողոքի ակցիային։ Սպասելի՞ էր արդյոք, որ այդքան քիչ մարդ կհավաքվի հանրահավաքին, Իրինա Քոչարյանը նշեց, որ երեկվա միջոցառումը իրենք չեն կազմակերպել, պարզապես համացանցում տեսան հայտարարությունը հավաքի մասին եւ որոշեցին միանալ։

«Այդ պատճառով կոնկրետ սպասումներ չկային: Մոտավորապես 300-400 հոգի էին: Փաշինյանը իր քայլը 10 հոգով էր սկսում, իսկ իր վերջին երթին մասնակիցները 400-500 հոգի էին, ոչ ավել։ Ամեն դեպքում, շատ շնորհակալ եմ այն բոլոր մարդկանցից, ով իրենց հոգու կամքով եկան եւ մասնակցեցին ակցիային, իրենց դիրքորոշումը հայտնեցին, չնայած այն հանգամանքին, որ ասֆալտի եւ պատերի վրա հայտնվելու հավանականություն կար։ Չեմ կարող ասել՝ այդ համակարգողների խումբը էլի ակցիաներ կկազմակերպի, թե ոչ, բայց երեկ հայտարարեցին, որ շարունակական դուրս են գալու փողոց»,-ասաց Քոչարյանի զարմուհին։

Ինչ վերաբերում է հանրահավաքի կազմակերպիչների շուրջ երեկվանից սկսված բացահայտումներին, Իրինա Քոչարյանը նշեց, որ չի զարմանում, իշխանությունների ձեռագիրն է՝ հեղինակությանը հարվածելը, ոչ թե բովանդակային զրուցելը։

Նշենք, որ հանրահավաքից առանձնացան երկու հոգի, մեկը ՕԵԿ-ական, կամ արդեն նախկին ՕԵԿ-ական Լիաննա Մանուկյանն էր, ով իր մասնակցությունը պատճառաբանում էր Քոչարյանի տարիներին իր լավ ապրելու նոստալգիկ հուշերով։ Մյուս մասնակիցը, ով եռանդուն պաշտպանում էր Քոչարյանին պարզվեց նախկին պատգամավոր է եղել։ Նրա նկարն ու հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո նրա տված հարցազրույցն արագ տարածվեց ֆեյսբուքում։

Առնչվող Հոդվածներ