Համացանց

Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ քրեական գործը, որն աչքներիս առաջ հօդս է ցնդում, ի սկզբանե իրավական անառողջ ֆանտազիայի արդյունք էր. Վահե Եփրիկյան


Իրավախայտառակ Հայաստանը։

《Նոր Հայաստանի》իշխանության մահակ ոստիկանությունը չի էլ փորձում հասկանալ՝ ինչն է սնունդ, ինչը՝ ոչ, ու հանուն մակաբույծների պարգևավճարների՝ շարունակ տուգանում է《հպարտ》քաղաքացուն, այդ ընթացքում նույն իշխանությունը, թքած ունենալով իրավական ու բարոյական ամեն նորմի վրա, սահմանադրական հեղաշրջում է իրականացնում՝ ականապատելով պետության իրավական անվտանգությունը՝ փոփոխելով ՍԴ դատավորների կազմն ու ստրկացնել փորձելով պետության ողնաշար՝ դատական բարձրագույն ատյանը, միաժամանակ ոչ հեռու առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին միջնորդությունն է մասնակի բավարարում, դե իսկ《տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները》դատական նիստին վերստին չեն ներկայանում։

Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ քրեական գործը, որն աչքներիս առաջ հօդս է ցնդում, ի սկզբանե իրավական անառողջ ֆանտազիայի արդյունք էր, մինչդեռ այսօր նույնիսկ երկու տարի շարունակ իշխանության գործիք հանդիսացող《տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչներն》իրենք են հասկացել՝ կամա, թե ակամա օգտագործվել են Ֆեմիդայի Բռնաբարի՝ հանրային էյֆորիա գեներացնելու հիվանդ ցանկությանը, դարձել ինչ ֊ որ դիասակարկ դրածոյի բութ գործիքն, առհասարակ ՀՀ քաղաքացին է հասկացել՝ խաբվել է, հավատացել, թե համատարած պետք է ժպտա գլխին ուր որ է թափվելիք բարեկեցությունից, փոխարենը դարձել է տուգանքի մատերիալ և պարտավոր է խոստացված ժպիտի փոխարեն դեմքին դաջված դժգոհությունը թաքցել դիմակի տակ, վերջապես ամենի《մեղավոր》ՍԴ ֊ը պարզվում է՝ ևս մեղավոր չէ, որ կոռուպցիան չվերացավ, նեդրումներն, ինչպես հազարավոր ներգաղթյալները, մնացին ճամփին, որ արագաչափերը նորից գործում են, որ օրվա հացի խնդիրը հեչ էլ գլխում աղքատության պատճառով չէ, հասկացել է՝ ամենի մեղավորն ի դեմս վարչապետ Փաշինյանի՝ օրվա իմպոտենտ, դիլետանտ, բարոյազուրկ ու հանցավոր իշխանությունն է՝ սկսած Ռադիոտան դուռը կոտրելուց ու իշխանազավթումից, մինչև հեռախոսային արդարադատություն և դատարանների շրջափակում, կոռոնավիրուսի դեմ պայքարը սեփական խմբային շահին ստորադասելուց մինչև սահմանադրական կարգի տապալման վերջին արարն ԱԺ ֊ում։

Եռաթև իշխանության վերջին հակակշիռ ՍԴ ֊ը ևս իշխանության վերահսկողության ներքո է, այլ խոսքով՝ Փաշինյանն ունի բացարձակ իշխանություն, այսինքն՝ այլևս անհնար է սեփական ձախողումները բարդել՝ ՍԴ ֊ի, ԱԺ ֊ի, նախկինների կամ այլոց վրա, թերևս վերջին մեղավորը լինելու է իրեն իշխանության բերած《հպարտ քաղաքացին》. դե ինչ, բացարձակ իշխանությունը ենթադրում է բացարձակ պատասխանատվություն, որն անխուսափելիորեն վրա է հասնելու, երբ ամենակուլ վարչապետն առերեսվի պատվախնդիր քաղաքացուն, այդժամ Նիկոլը իրավական, քաղաքական, բարոյական պատասխանատվության է ենթարկվելու և՛ Արցախյան ազատամարտից դասալքվելու, և՛ մայիսին մասնակցած Ապրիլյան Քառօրյան արժեզրկելու, և՛ Մարտի 1֊ին սահմանադրական կարգի տապալման փորձի կազմակերպիչներից մեկը լինելով՝ սահմանադրական կարգը պաշտպանողներին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրելու, և՛ վերջին երկուս ու կես տարիների ըթացքում նույն սահմանադրական կարգը տապալելը հանցանքը որպես արհեստ օգտագործելու, և՛ հազարավոր քաղաքացիների Կոռոնավիրուսի մահաբեր երախն ուղարկելու, և էլի բազմաթիվ հանցանքների, ապազգային ու հակապետական ողջ քաղաքականության համար։

Առնչվող Հոդվածներ