Սպորտ

Օգոստոսի 1-ին lichess.org հարթակում անցկացվեց շախմատի կայծակնային խաղի Ամառային մարաթոն՝ Summer Marathon անվանումով շախմատի բացառիկ գերմարաթոնն


Օգոստոսի 1-ին lichess.org հարթակում անցկացվեց շախմատի կայծակնային խաղի Ամառային մարաթոն՝ Summer Marathon անվանումով շախմատի բացառիկ գերմարաթոնն,որը անցկացվում է 3 ամիսը մեկ , ու կրում է Գարնանային, Ամառային, Աշնանային և Ձմեռային մարաթոն անվանումները:
Summer Marathon մրցաշարը տևեց 24 ժամ , ու այստեղ խաղացվում էին 1 րոպեանոց կայծակնային խաղի պարտիաներ: Այն իրավմամբ կարելի է համարել շախմատի պատմության մեջ ամենախոշորագույն և երկարատև մրցաշարն, որի ռեկորդային` 20703 մասնակիցները պայքարում էին 100 եզակի մրցանակների համար:


Այս ուշագրավ ստուգատեսում երկար ժամանակ առաջատարը կայծակնային խաղի 2019թ Եվրոպայի փոխչեմպիոն, տղամարդկանց 2016թ չեմպիոն, Մ20 2006թ աշխարհի չեմպիոն,31-ամյա երևանցի գրոսմայստեր ԶԱՎԵՆ ԱՆԴՐԻԱՍՅԱՆՆ էր ,ով զգալիորեն առաջ էր անցել իր մոտակա մրցակիցներից: Թվում էր նման մրցումներում հաջողակ Անդրիասյանը ապահովել էր գլխավոր մրցանակը,սակայն վերջնագծում անսպասելորեն նրան շրջանցեց Մ20 2019թ ԱՄՆ առաջնությունում 4 –րդ տեղը գրաված 19-ամյա ամերիկացի գրոսմայստեր Էնդրյու Թանը:Վերջինս աշխարհում հայտնի է, հատկապես արագընթաց շախմատի `1 րոպեանոց, 30վրկև 15 վրկ պարտիաներում , անգամ փակած աչքերով փայլուն ելույթներով:
Թանը 24 ժամում խաղացած 553պարտիաներում միավորների lichess.org -ի հաշվարկով վաստակեց 1645 միվոր ու զբաղեցրեց 1 –ին հորիզոնկանը;Ընդ որում ամերիկացի երիտասարդ գրոսմայստերին մի քանի անգամ հաջողվեց հաղթել Անդիրասյանին , բայց 551 –րդ պարտիայում ի վերջո պարտվեց նաև նրան: Զավենն ,ով անցկացրեց 629պարտիա, իր ակտիվում գրանցեց 1617միավոր ու ճանաչվեց:Ընդ որում 3 -րդ հորիզոնականը զբաղեցրած 18-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ իսպնացի Մարկոս Լիանես Գարսիային Անդրիասյանը գերազանցեց 362 միավորով:
Գերազանց հանդես եկավ Զավեն Անդիրասյանի շնորհալի սան` 13-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ ԷՄԻԼ ՕՀԱՆՅԱՆՆ,ով նման բացառիկ գերմարաթոնում խաղաց 588պարտիա ու վաստակելով 1151միավոր զբաղեցրեց միանգամայն պատվաբեր 5-րդ տեղը, իրենից ետ թողնելով մեծ թվով գրոսմայստերների: Նա 463 պարտիա խաղացած 4 –րդ հորիզոնականը զբաղեցնրած միջազգային վարպետ, 16-ամյա մոնղոլ շախմատիստ Դամբասուրեն Բաթսուրենից ետ մնաց միայն 10 միավորով:


Ի դեպ բոլորվին վերջերս `հուլիսի 20-ին անցկացված առցանց համահայկական ներկայցուցչական մրցաշարում 850 մասնակիցների պայքարում Էմինը լավագույնն էր ճանաչվել Մ14 խմբում:


Հայաստանը ներկայացնող ևս մեկ պատանի շախմատիստ, միջազգային կոչում չունեցող 13 –ամյա արմավիրցի ԷՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ (ARM__55555) 24 ժամում խաղացած 742 պարտիաներում կարողացել էր 1033միավոր վաստակել և տեղ էր զբաղեցրել ուժեղագույնների տասնյակըում, գրավել է 9 –րդ հորիզոնականը:

Պատրաստեց` ԱՐԱՄ ՈՒԳՈՒՋՅԱՆԸ:

Առնչվող Հոդվածներ