Հասարակություն

Օդանավի անձնակազմն անակնկալ մատուցեց. Աննա Հակոբյանը պատմել է ծննդյան օրվա մասին

«Ես հպարտ եմ մեր երկրով, նրա մարդկանցով, իմ ընտանիքով, իմ ամուսնով և երեխաներով»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով իր ծննդյան օրվան։

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ,

Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքերի համար: Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն էլ չխկացրեցինք, և հրամանատարից գեղեցիկ ծաղկեփունջ ստացա։

Սա, որպես տեղեկատվություն, թե ինչպես նշեցինք տարեդարձս:

Իսկ ընդհանրապես ես հպարտ եմ մեր երկրով, նրա մարդկանցով, իմ ընտանիքով, իմ ամուսնով և երեխաներով»,– գրել է նա:

Առնչվող Հոդվածներ