Տնտեսական

ՕՊԵԿ+ ձևաչափի երկրները պայմանավորվել են երկարաձգել նավթի արդյունահանման ծավալների ընթացիկ կրճատումները


ՕՊԵԿ + ձևաչափի երկրները պայմանավորվել են մինչև հուլիսի վերջ երկարաձգել նավթի արդյունահանման ծավալների ընթացիկ կրճատումները: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան հաղորդագրությամբ հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի նախարարը:

«ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ և ոչ անդամ երկրները միաձայն պայմանավորվել են երկարաձգել ընթացիկ կրճատման ծավալները մինչև հուլիսի վերջը»,- գրել է նախարարը:

Ինչպես երևում է ՕՊԵԿ+ ձևաչափով նիստի ավարտին ընդունված հայտարարությունից, կազմակերպության անդամ երկրները կփոխհատուցեն նավթի արդյունահանման անբավարար մայիսյան կրճատումը հաջորդ երեք ամիսների ընթացքում:

Նավթի արդյունահանման ծավալների օրական կրճատումը ներկա պահին կազմում է 9.7 մլն բարել:

Առնչվող Հոդվածներ