Պաշտոնական

Օսիպյանն աշխատանքից ազատել է մտերիմին

ԼՈՒՐԵՐ․com-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության կողմից ձերբակալված ոստիկան Գոռ Հակոբյանը, ով Վալերի Օսիպյանի մտերիմն է, աշխատանքից ազատվել է ետին ամսաթվով… Նախ նշենք, որ «Operariv.am»-ը քիչ առաջ տարածեց տեղեկություն, ըստ որի երեկ գիշերն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սկանդալային ձերբակալություն են իրականացրել՝ ձերբակալվել է Գոռ Հակոբյանը, որը ոստիկանություն է եկել Վալերի Օսիպյանի հետ միասին եւ նրա «աջ թեւն» է։ Վերջինս կասկածվում է աշխատանքի տեղավորելու միջնորդության համար խոշոր կաշառք վերցնելու մեջ․․․ Մեր աղբյուրը փոխանցում է, որ սա առաջին դեպքը չէ ոստիկանապետ Օսիպյանի պաշտոնի գալուց հետո, ավելին՝ աշխատանքի տեղավորման միջնորդությունից հետո, երբ Օսիպյանը տեղեկացել է ԱԱԾ-ի կողմից վերահսկման մասին, հետին ամսաթվով աշխատանքից ազատել է Գոռ Հակոբյանին, իր անունը գործից «մաքրելու» համար… Աղբյուրը հավելեց նաև, որ առաջիկայում նմանատիպ բացահայտումներ ևս կլինեն այս ոլորտում։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Առնչվող Հոդվածներ