Հասարակություն

«Օսվենցիմ»-ից փրկվածները հարգանքի տուրք են մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին (լուսանկարներ):

Հունվարի 27-ին աշխարհը նշել է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը, ինչին միացել են նաև տխրահռչակ «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարից փրկվածները:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նրանցից մեկը՝ Պյոտոր Ռիբակը, մասնակցելով միջոցառմանը, իր դժգոհությունն է հայտնել այն առնչությամբ, որ հունվարի 27-ը ընկալվում է որպես հրեաների կոտորածի օր: Նա խոսքով՝ քչերն են հիշում «Օսվենցիմ»-ում սպանված 70 000 լեհերի մասին:

Աղբյուրը մանրամասնում է, որ «Օսվենցիմ»-ի նախկին կալանավորները ծաղկեպսակներ են դրել այն պատի մոտ, որտեղ մարդկանց նկատմամբ մահապատիժ է իրականացվել:

Նրանցից որոշները կրել են տխրահռչակ զոլավոր համազգեստ, որը պարտադիր էր ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում պահվողների համար:

Աղբյուրը հավելում է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիստական Գերմանիան Եվրոպայի տարբեր երկրներում գտնվող համակենտրոնացման ճամբարներում միլիոնավոր հրեաների, լեհերի ու գնչուների է սպանել:

Դրանցից «ամենահայտնին» եղել է Լեհաստանի տարածքում գտնվող «Օսվենցիմ»-ը, որն ազատագրվել է 1945թ. հունվարի 27-ին՝ խորհրդային բանակի կողմից:

Ըստ վերջին հետազոտությունների՝ վերջին տարիներին աշխարհում զգալի բարձրացել է հակասեմականության մակարդակը:

 

Survivors of Auschwitz gather on the 74th anniversary of the liberation of the former Nazi German death camp in Poland

Former prisoners and their guests arrive for the ceremony marking the 74th anniversary of the liberation of Auschwitz-Birkenau

An unnamed monument at the former Nazi concentration camp in Terezin, Czech Republic

Survivors of Auschwitz arrive at the International Monument to the Victims of Fascism at the former Nazi German concentration and extermination camp

Former prisoners place candles and flowers at the Death Wall to mark the 74th anniversary of the liberation of Auschwitz-Birkenau

Visitor walks at through the former Nazi concentration camp in Terezin, Czech Republic,last week ahead of International Holocaust Remembrance Day

The cemetery of the former Nazi concentration camp in Terezin, Czech Republic

Առնչվող Հոդվածներ