Հասարակություն

Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Երևան քաղաքի երեք հրշեջ-փրկարարական ջոկատներ:

Մարտի 2-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելեց մայրաքաղաքի թիվ 1, 3 և 8 հրշեջ-փրկարարական ջոկատներ, ինչպես նաև Երևանի փրկարարական վարչություն:

Այցի նպատակն է եղել Երևանի փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, գույքային և տեխնիկական կարողություններին և առկա խնդիրներին: Շրջելով ստորաբաժանումների տարածքում՝ ԱԻ նախարարը ծանոթացավ շինությունների վիճակին և գույքային ապահովվածությանը, զրուցեց ԱԻՆ աշխատակիցների հետ:

Երևան քաղաքի փրկարարական վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Ֆելիքս Ցոլակյանը առկա թերությունների վերաբերյալ տվեց մի շարք հանձնարարականներ և ցուցումներ:

Առնչվող Հոդվածներ