Հեղինակային

Ֆորշն իրավունք ունի մի երկու բառ էլ ավել ասել մեզ. Լուսինե Բադալյանը՝ Ֆորշի սկանդալային հարցազրույցի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը գրառում է կատարել երգիչ, արվեստագետ Ֆորշի մասին, որը երեկ հարցազրույց է տվել կայքերից մեկին՝ քննադատական խոսք ասելով իշխանությունների հասցեին։

Ֆորշը մշակութային գործիչ է , ասեմ ավելին` Ֆորշը տեղով մեկ մշակույթ է ` Երևանյան յուրահատուկ մշակույթ 🙂 Ֆորշը պարտավոր չէ գովաբանել իշխանություններին , եթե ավելի անկեղծ լինենք, պարտավոր է քննադատել , եթե խնդիր է տեսնում , եթե լավն էլ տեսնի, կգնահատի , եթե այս պահին զայրացած է, ուրեմն դրա համար պատճառ ունի, Ֆորշը արվեստագետ է 🙂 

Ֆորշն իրավունք ունի զայրանալ , քննադատել , մի երկու բառ էլ ավել ասել մեզ , որովհետև մենք կանցնենք-կգնանք, դուք էլ կանցնեք-կգնաք, իր երգերը կմնան ! 

www.armdaily.am

Առնչվող Հոդվածներ