Տնտեսական

Ֆրանսիական «Սոդիալ»-ը մտադիր է Հայաստանում գործունեություն ծավալել:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ֆրանսիական «Սոդիալ» ընկերության ներկայացուցիչներին։

Նրա խոսքով՝ «Սոդիալը» ցանկանում է ուսումնասիրել Հայաստանը՝ ընդլայնելու իր գործունեությունը, քանի որ դեռեւս աշխարհի այս հատվածում այն ներկայացված չէ:

«Հայաստանը հետաքրքիր է մեզ համար, քանզի պատուհան է դեպի խոշոր՝ ԵԱՏՄ շուկա»,- ասել է Անիլ Բհատը:

Նրա խոսքով՝ ընկերությունը պատրաստ է կիսվել կոոպերատիվի հիմնադրման եւ արդյունավետ գործունեության փորձով հայաստանյան գործընկերների հետ։

Նախարարությունում նշել են, որ ծրագրի առաջնային փուլում դիտարկվում է արտադրության շղթայի մի հատվածի իրականացումը Հայաստանում: Հնարավոր է նաեւ տարածաշրջանային համագործակցությունը ԱՊՀ տարածքում:

Ընկերության պատվիրակությունն արդեն իսկ մի քանի հանդիպումներ է ունեցել հայաստանյան արտադրողների հետ:

Առնչվող Հոդվածներ