ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Ֆրանսիայում արձանագրվել է COVID-19-ով վարակվածների ռեկորդային աճ


Վերջին մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում արձանագրվել է COVID-19-ի ավելի քան 13 215 նոր դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է, հայտնում է երկրի առողջապահական Santé publique ծառայությունը:

Հինգշաբթի օրը երկրի իշխանությունները հաղորդում էին օրական կորոնավիրուսով վարակված 10 593 մարդու մասին:

Համաճարակի սկզբից մինչ օրս երկրում ավելի քան 428 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով:

Անցած օրվա ընթացքում 123 մարդ է մահացել, մահերի ընդհանուր թիվը ՝ 31 249 մարդ:

Վերջին շաբաթվա ընթացքում հոսպիտալացվել է 3626 մարդ, որից 571 հիվանդ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Առնչվող Հոդվածներ