Արտակարգ դեպք/Պատահարներ

Ֆրանսիայում հրդեհը ոչնչացրել է 250 հազ. լիտր կոնյակ:

Ֆրանսիայում խոշոր հրդեհը ոչնչացրել է 250 հազ. կոնյակ: Ալկոհոլը այրվել է Շարանտի երկրամասում՝ խաղողագործների պահեստում:

«Հրդեհը ֆոտոէլեկտրական պանելներից տարածվել է 200 քմ տարածքով ալկոհոլի պահեստում և 1000 քմ տարածքով ֆերմերային շենքում», հայտնել է հրշեջ-փրկարարական ծառայությունը:

Որպեսզի հրդեհը ավելի մեծ աղետների տեղիք չտա, փրկարարները ստիպված են եղել դեպքի վայրի մոտակայքում գտնվող 20 հազ. վոլտ հզորությամբ էլեկտրալարերը կտրել:

Հրշեջներին հաջողվել է փրկել հարևանությամբ գտնվող օղու և գինու գործարանը: Այնտեղ կոնյակ ավելի շատ է եղել, մոտ 350 հազ. լիտր:

Հրդեհից տուժածներ չկան: Սակայն այն շոշափելի նյութական վնասներ է պատճառել: Տեղում աշխատել են 70 հրշեջ:

Առնչվող Հոդվածներ