Արտակարգ դեպք/Պատահարներ
Ֆրանսիայում տրամվայի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով 12 մարդ է տուժել (լուսանկարներ):


Ֆրանսիայի Իսսի Լե Մուլինո քաղաքում տրամվայը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով 12 մարդ է տուժել: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ տեղական ժամանակով ժամը 21:30-ի սահմաններում:
«Շուրջ 12 մարդ թեթև վնասվածքներով հսկողության տակ են գտնվում»,- ասված է քաղաքի թվիթերյան էջում:
BFMTV հեռուստաալիքն իր հերթին հայտնել է, որ տուժածներից մեկի մոտ լուրջ վնասվածքներ են առկա: Քաղաքի տրանսպորտային ծառայության տվյալներով՝ երթևեկությունն արդեն վերականգնվել է: