Աշխարհ

10-ամյա աղջիկը դարձել է աշխարհի ամենաբարդ լեռներից մեկը բարձրացած ամենաերիտասարդ անձնավորությունը:

ԱՄՆ-ում 10-ամյա աղջիկը դարձել է աշխարհի ամենաբարդ լեռներից մեկը մագլցած ամենաերիտասարդ լեռնագնացը:

Ինչպես հայտնում է Fox News-ը, Սելա Շնեյտերը հաղթահարել է Կալիֆոռնիա նահանգում գտնվող «Յոսեմիթի» ազգային պարկի El Capitan լեռան բարձունքը: Իր նվաճումը աղջիկը գրանցել է հունիսի սկզբին: Լեռնամագլցումը տեղի է ունեցել 5 օրվա ընթացքում:

Շնեյտերի լուսանկարը լեռը մագլցելիս սոցցանցում հրապարակել են նրա ծնողները: Ըստ լուսանկարի կից գրառման՝ ժայռից կախված լուսանկարը պատկերվել է, երբ իրենք գտնվել են 600 մետր բարձրության վրա:

Աղջկան ուղեկցել են հայրն ու վերջինիս ընկերը: Նա նշել է, որ իրենք ընթացքում շատ ժամանակ են ծախսել հանգստանալու համար:

Սելան լեռնագնացության մասին սկսել է երազել 6-7 տարեկանում: Աղջիկը հայտնել է, որ երազանքի կատարումը նշել է պիցցայով:

Առնչվող Հոդվածներ