Տնտեսական

1,1 միլիարդ դրամի տնտեսում. 16 համայնքներ կունենան միջազգային ստանդարտներին համապատասխանող ճանապարհներ:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շուրջ 1,1 միլիարդ դրամի տնտեսում,
16 համայնքներ կունենան միջազգային ստանդարտներին համապատասխանող, բարձրորակ ճանապարհներ:

Այսօր բացվեց կենսական նշանակության ճանապարհների կառուցապատման Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագրի մրցույթի առաջին փաթեթը, թվով տասը ճանապարհների համար:
Ըստ նախնական արդյունքների, արդար և թափանցիկ մրցույթի արդյունքում ունենք շուրջ 20% խնայողություն՝ շուրջ 1,1 միլիարդ դրամի չափով:
Ծրագրի իրականացման արդյունքում 16 համայնքներ կունենան միջազգային ստանդարտներին համապատասխանող, բարձրորակ ճանապարհներ»:

Նյութի աղբյուր՝ asekose.am

 

Առնչվող Հոդվածներ