Քաղաքականություն

Դա եղել է իմ եւ վարչապետի պայմանավորվածությունը. Դավիթ Տոնոյանը՝ զինվորների քվեարկության մասին

Մենք օրենսդրական այս փոփոխությունների ժամանակ առաջարկել էինք, որ քարոզարշավի ժամանակ տեղեկությունները զինծառայողները ստանան հեռուստաքարոզչության համար նախատեսված մեկ ժամվա շրջանակներում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ թեկնածուների մուտքը զորամասեր օրենքով արգելված է:

Նրա խոսքով, զինծառայողներին կտանեն քվեարկության վայրեր, որ նրանք այտեղ մասնակցեն քվեարկությանը:

Դիտարկմանը, թե նախկինում սպաները զինվորներին ուղղորդել են, թե ում ընտրել, Դավիթ Տոնոյանն ասաց. «Արդեն հաղորդագրություն է փոխանցված բոլոր զորամասերին, բոլոր հրամաատարներին՝ հիշեցնելով իրենց պարտականություններն ու օրենքի դրույթները, թե ինչ կարելի է անել, ինչ չի կարելի անել: Եթե խախտում լինի, նրանք օրենքի ողջ խստությամբ կպատժվեն, եթե լինի անգամ փորձ ընդգրկվելու քաղաքական ու քարոզչական գործընթացներին»:

Նա բացառեց, որ զորամասերում կարող են նման ուողղորդումներ լինել. «Եթե լինեն այդպիսի օրինակներ, ես շատ արագ կիմանամ դրա մասին: Դա եղել է իմ եւ վարչապետի պայմանավորվածությունը, որ պետք է բացառվի զինված ուժերի ընդգրկումը քաղաքական այս գործընթացներին: Դուք կտեսնեք այդ փոփոխությունը: Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները որոշակի արդյունք կտան նաեւ զինվորականների քքվեարկության առումով»:

Նյութի աղնյուր՝ News.am

Առնչվող Հոդվածներ