Հասարակություն

2016 թ․ ապրիլի 1-ին երեկոյան ժամը 18:00-ին, հայոց բանակի գենշտաբի պետ Խաչատուրովը իր համար հանգիստ բիլիարդ էր խաղում իրեն պատկանող ՙՙէյֆեր՚՚ բիլիարդի սրահում:

2016 թ․ ապրիլի 1-ին երեկոյան ժամը 18:00-ին, հայոց բանակի գենշտաբի պետ
Խաչատուրովը իր համար հանգիստ բիլիարդ էր խաղում իրեն պատկանող ՙՙէյֆեր՚՚
բիլիարդի սրահում: Նրան ընկերակցում էին Կարեն Ճշմարիտյանը, Դավիթ Լոքյանը և Զորիկ անունով ևս մի պաշտոնյա:

18:30-ին բիլիարդի սրահ է մտնում Խաչատուրովի օգնականը և
զեկուցում, որ հետախուզությունը հայտնում է, որ սկսվել է ազերիների
լայնամասշտաբ տեղաշարժ:
Գենշտաբի պետը այս լսելուց հետո, բառացի կարգադրում է ուշադրություն չդարձնել:

19:30-ին օգնականը նորից է մտնում սրահ և զեկուցում, որ
հետախուզությունը հայտնում է ,որ ազերիների տեղաշարժը աննախադեպ է,
մարդաշատ և լայնամասշտաբ:
Գենշտաբի պետից ստանում է նույն պատասխանը,ուշադրություն մի դարձրեք:

20:00-ին օգնականը նորից է մտնում սրահ և հայտնում, որ
հետախուզությունը հայտնում է, որ ազերիների լայնամասշտաբ տեղաշարժի հետ միասին սկսվել է նաև զինտեխնիկայի տեղաշարժ, որ ազերիները ծանր հրետանին մոտեցնում են առաջնագծին, որ ռմբակոծման հավանականությունը շատ բարձր է:

Օգնականը նաև զեկուցում է, որ հետախուզությունը պնդում է, որ
պետք է հայտարարել համար առաջին տագնապ և զինվորներին հետ քաշել
առաջնագծից, որպեսզի հրետակոծման ժամանակ զոհեր չտանք,….սա ի դեպ ռազմական ստրատեգիա է:
Խաչատուրովը նորից է հրամայում ոչինչ չձեռնարկել և ժամը մեկ
զեկուցել իրեն, որից հետո խփում է իր վերջին հաղթական գնդակը՝ Կարեն
Ճշմարիտյանի հետ խաղացվող բիլիարդի պարտիայում, և վերջինիցս պահանջում Մակալլան՚՚ տեսակի պարտված խմիչքը:

Ապրիլի 2-ին գիշերը ժամը երկուսին, ազերիները հրետակոծեցին ԼՂՀ
սահմանը, հարձակմանը անտեղյակ զինվորները մնացին ռմբակոծման տակ՝
խրամատներում, ըստ հավաստի աղբյուրների քառօրյա պատերազմի հենց առաջին օրը զոհվել են հայոց բանակի ընդհանուր զոհերի մոտ 70%-ը:

Զինվորների մեծ մասը զոհվել են հենց հրետակոծման արդյունքում,
այն ժամանակ երբ հավանաբար հայոց բանակի գենշտաբի պետ Խաչատուրովը
ըմբոշխնում էր Կարեն Ճշմարիտյանի կրված ՙՙՄակալլան՚՚ տեսակի 250 ԱՄՆ դոլար արժողությամբ կոնյակը:

Առնչվող Հոդվածներ