Արտակարգ դեպք/Պատահարներ

2018թ․-ին զոհված 39 զինծառայողներից 7-ը՝ զոհվել են հակառակորդի կրակոցից:

Այս բոլոր պատահարներով ընթանում է նախաքննություն, այնուամենայնիվ, ըստ հարուցված քրեական գործերի՝ մյուս 32-ը զոհվել են դժբախտ պատահարներից, ինքնասպանությունից ու ծառայակցի կրակոցից, ձնահյուսից ու ավիավթարից:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում 2018 թվականի զոհված զինծառայողների անուն, ազգանունները և մահվան հանգամանքները․

Մհեր Զիրոյան-Արցախ, մահվան պատճառը՝ շմոլ գազից թունավորում

Պարգև Սարիբեկյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ավտովթար

Վաչե Չիլինգարյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Հարություն Խաչատրյան-Արցախ, մահվան պատճառը՝ չպարզված հանգամանքներ

Հովսեփ Գրիգորյան-Արցախ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանք

Հայկ Քալանթարյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Հայկ Հակոբյան-Արցախ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք

Ստեփան Ստեփանյան-ՀՀ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք

Գրիգոր Եղոյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Էդգար Երեմյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

Արմեն Հարությունյան-Արցախ, մահվան պատճառը՝ ծառի տապալման հետևանք

Նարեկ Հարությունյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Ալեք Կարապետյան-Արցախ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից արձակված կրակոց

Ռուսլան Մանուկյան-Արցախ, մահվան պատճառը՝ ականի պայթյուն

Արթուր Գասպարյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը

Լևոն Թորոսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ծառայակցի կրակոց

Համլետ Գրիգորյան-Արցախ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը

Մարտին Խաչատրյան-ՀՀ, մահվան պատճառը՝ չպարզված հանգամանքներ

Հմայակ Հակոբյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը

Սուրեն Այվազյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

Վահագն Էլոյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Արմեն Աթանեսյան-Արցախ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք

Ժորա Պետրոսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանք

Արմեն Հովակիմյան-Արցախ, մահվան պատճառը՝ ջրահեղձ լինելու հետևանք

Վազգեն Խաչատրյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

Հայկազ Մաթևոսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Արցախ Հովսեփյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Աղասի Մկրտչյան-Արցախ, մահվան պատճառը՝ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հետևանք:

Առնչվող Հոդվածներ