Աշխարհ

2018թ․ հոկտեմբերին Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 11․6 տոկոսի:

2018թ․ հոկտեմբերին Թուրքիայում գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 1․3 տոկոսով՝ հասնելով 11․6 տոկոսի։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակված տվյալներից։

Թուրքիայում 2018թ․ հոկտեմբերին գործազուրկների թիվը կազմել է 3 մլն 788․000, ինչը 501․000-ով ավելի է 2017թ․ հոկտեմբերին գրանցված ցուցանիշից։ Ընդ որում՝ ոչ գյուղատնտեսական ոլորտում գործազրկությունը կազմել է 13․6 տոկոս, 15-24 տարեկան երիտասարդների շրջանում՝ 22․3 տոկոս, 15-64 տարեկանների խմբում՝ 11․9 տոկոս։

2018թ․ հոկտեմբերի դրությամբ աշխատանք ունեցողների թիվը Թուրքիայում նախորդ տարվա համեմատ աճել է 225․000-ով՝ կազմելով 28 մլն 870․000։ Երկրի ընդհանուր աշխատուժը 2017թ․ հոկտեմբերի համեմատ ավելացել է 726․000-ով՝ կազմելով 32 մլն 658․000 մարդ։

Գյուղատնտեսության ոլորտում աշխատողների թիվը նվազել է 187․000-ով, իսկ ոչ գյուղատնտեսական ոլորտում աշխատողների թիվն աճել է 414․000-ով։

Ընդհանուր առմամբ, 2018թ․ հոկտեմբերի դրությամբ աշխատանք ունեցողների 18․5 տոկոսն զբաղված է եղել գյուղատնտեսության ոլորտում, 19․7 տոկոսը՝ արդյունաբերության, 6․7 տոկոսը՝ շինարարության, 55 տոկոսը՝ սպասարկման ոլորտում։

ermenihaber.am

Առնչվող Հոդվածներ