Տնտեսական

2018-ին ՊԵԿ-ի հավաքագրած եկամուտներն աճել են շուրջ 15%-ով:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ:

2018-ին ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրիլիոն 306 մլրդ 3 մլն դրամ։

«Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 14,5% կամ 165,3 մլրդ դրամով ավելի»,- ասել է Դավիթ Անանյանը։

Հարկային մարմնի կողմից հավաքագրվել է 1 տրիլիոն 68 մլրդ դրամ, որը 193 մլրդ դրամով կամ 22,1%-ով ավելի է 2017-ի համեմատ։

Մաքսային մարմինների կողմից հավաքագրվել է 335,3 մլրդ դրամ, որը 17,5 մլրդ-ով կամ 5,5%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Վերադարձը կազմել է 97 մլրդ դրամ։

Ավտոմեքենաների ներմուծում

2018-ի արտաքին առեւտրով Հայաստան է ներմուծվել 67 255 ավտոմեքենա՝ 2017-ի 39 282 եւ 2016-ի 16 887 ցուցանիշի համեմատ: Դրանք մեծ մասամբ ներմուծվել են Վրաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից։

Հունվարի 1-ից ներդրվել է նոր գործիք, որով այն անձիք, որոնք մեքենա են ձեռք բերել դրսում եւ ներկայացրել են ձեռքբերման արժանահավատ ինվոյս, որեւէ խնդիր չեն ունեցել եւ նրանց տրամադրած արժանահավատ փաստաթղթի վրա կատարվել է մաքսային ձեւակերպում։

Վերջերս մի քանի ավտոմեքենա ներկրողների կողմից հնչեցված բողոքները շատ անձնավորված էին։ Երկու եւ ավելի մեքենաների վաճառքի հետ կապված հարցերը լուծվել են։

Ստուգումներ «Գազպրոմ Արմենիա»-ում

Ընկերությունում իրականացվող ստուգումները պետք չէ շահարկել գազի գնի հետ կապված թեմաների հետ։

Այս պահին ստուգումները կասեցված են՝ որոշակի ճշգրտող տեղեկություններ ձեռք բերելու նպատակով։

Առնչվող Հոդվածներ