Քաղաքականություն

25.000 եվրո արժողության բժշկական պարագաներ՝ Գերմանիայի դեսպանից


«Դեսպան դոկտ. Բանցհաֆն այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանին փոխանցեց 25.000 եվրո արժողության բժշկական պարագաներ: Սա ևս մեկ ներդրում է կորոնավիրուսի դեմ պայքարում: Նյութական աջակցությունը հնարավոր դարձավ Գերմանիայի որոնողական և փրկարարական ծառայության (I.S.A.R. Germany) շնորհիվ, որի բժշկական թիմերից մեկը հուլիսի երկրորդ կեսին Հայաստանում աջակցում էր կովիդ-19-ի դեմ պայքարող հայ բժիշկներին»,- այս մասին տեղականում ենք Գերմանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: 

Առնչվող Հոդվածներ