ՀասարակությունՄշակույթ

Հանրայինում կրքերը չեն հանդարտվում:

Հանրայինում կրքերը չեն հանդարտվում: Այսօր Հանրային ռադիոյի անձնակազմը վերջապես կարողացավ հանդիպել գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ, ով ժամեր առաջ էր վերադարձել հերթական ուղևորությունից, և խոստովանեց, որ իրեն հասցեագրված մեղադրանքներին նույնիսկ չի ծանոթացել, ինչը ռադիոյի աշխատողների համար վիրավորական է: Մի քանի տասնյակ աշխատակիցների խումբը պահանջեց նրանից հրաժարական տալ՝ չցանկանալով լսել և ոչ մի պարզաբանություն: Ռադիոյի աշխատակիցները կանգ չեն առնի և կբացահայտեն նոր գաղտնիքները դրածո տնօրենի և նրա վերադասի գործողությունների մասին: Այսօր 16:30-ի Մարկ Գրիգորյանի գործողություններից է կախված աշխատակիցների հետագա քայլերը: «Հանրային ռադիո»

Նյութի աղբյուր՝ Shabat.am

Առնչվող Հոդվածներ