Հասարակություն

4680 դպրոցահասակ երեխա կհանգստանա ամառային ճամբարներում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 19-ից մեկնարկել է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման այս տարվա ծրագիրը, որում ընդգրկված է 7-13 տարեկան 4680 երեխա: «Ծրագրի շրջանակում հունիսի 19-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում 6 ճամբարներում երեք հերթափոխով 20-ական օրով կհանգստանան զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհա­զորայինների, ծնողազուրկ ու անապահով բազ­մա­զավակ ընտանիք­ների դպրոցահաuակ երեխաները: Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար  կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված  ճամբարային ծրագիր, որում ներառված են տարբեր միջոցառումներ` միտված  դպրոցականների  ճաշակի ձևավորմանը, ազգային ավանդույթների պահպանմանը,  բնապահպանական,  հայրենասիրական ու կարգապահական  դաստիարակությանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը: Նախատեսված են նաև հատուկ դասընթացներ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, առաջին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Նշենք, որ  2019 թվականի դպրոցականների ամառային հանգստի կազմակեր­պումն ապահովելու նպատակով  ՀՀ վարչապետի որոշմամբ  ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Ծրագիրն իրականացնում է է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Ճամբարներ մեկնող երեխաների ցուցակագրումն իրականացրել են ՀՀ մարզպետարանները` համայնքներից ստացված հայտերի հիման վրա»,- ասված է հաղորդագրությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/161407.html?fbclid=IwAR0MMJ5ltWHrVH7H0usiAHtz-MGMmCN1FfmrK8O9pIhwUQfEcsEPtMuWsc4

© factor.am

Առնչվող Հոդվածներ