Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ուզում են, որպեսզի Սուլշերը մնա հաջորդ մրցաշրջանում:

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները և մարզչական շտաբը ցանկանում են, որպեսզի Ուլե-Գունար Սուլշերը ղեկավարի թիմը նաև հաջորդ մրցաշրջանում: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Համաձայն «Մոլդիեի» հետ կնքած գործարքի՝ 45-ամյա նորվեգացին պետք է մարզի մանկունյանցիներին մինչև 2019թ. մայիս:

6 խաղերում տարած 6 հաղթանակներից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները գտնում են, որ Սուլշերը նոր կյանք է տվել թիմին, հատկապես իր նախորդի՝ Ժոզե Մոուրինիոյի ֆոնին:

Թիմի մարզիչներ Մայքլ Կերիկին և Կիրան Մակկենեին նույնպես ավելի հարմար է աշխատել Սուլշերի հետ, քան պորտուգալացու:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Առնչվող Հոդվածներ