Տնտեսական

6 մլն դրամ նախագահից՝ Գյումրիում բնական ներկերի արտադրության ընդլայնմանը:

Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկություն, որը բնական հումքով արտադրում է յուղաներկեր եւ ներկանյութեր:

Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանը նվիրաբերել է 6 մլն դրամ՝ ծրագրերն ընդլայնելու համար։

Նախագահը ծանոթացել է ներկերի արտադրության տեխնոլոգիային, գործունեությունն ընդլայնելու ծրագրերին։

Այն նաեւ սոցիալական նշանակության ծրագիր է, քանի որ դրա արդյունքում ստեղծվում են նոր աշխատատեղեր՝ հիմնականում հաշմանդամություն ունեցողների համար:

Առնչվող Հոդվածներ