Քաղաքականություն

72 ժամ է ինչ Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրականացվում է ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուղիղ 72 ժամ է ինչ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրականացվում է ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում։

Ցավոք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը շարունակում է այս ծաղրը իրավաբանության հանդեպ և նաև իր ջանքերով շարունակում է պահպանել այս ծայրահեղ ապօրինի քրեական հետապնդումը։

Աննա Դանիբեկյանի աշխատակազմից այսօր ևս չհաջողվեց ստանալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առկայության մասին տիկին Դանիբեկյանը առնվազն իմ կողմից տեղեկացվել է»։

Առնչվող Հոդվածներ