Սպորտ

75-ամյա բոդիբիլդերը պատմել է, թե ինչպես է մարզվելն օգնել իրեն հաղթահարել խոր ընկճախտը (տեսանյութ):

 

Իռլանդուհի բոդիբիլդերը, որը համաշխարհային ռեկորդակիր է այս մարզաձևում, պատմել է թե ինչպես է իր անհավանական ուժն օգտագործել ոստիկանական հետապնդման ժամանակ գողին կանգնեցնելու համար:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 75-ամյա մարզուհին պատմել է նաև, թե ինչպես է բոդիբիլդինգով զբաղվելն օգնել իրեն հաղթահարել ընկճախտը: Այրիս Դևին, որը ծնվել է Դուբլինում, իսկ այժմ ապրում է Կալիֆոռնիայում, 16 տարեկանում տեղափոխվել է Անգլիա:

17 տարեկանում ամուսնացել է և երեխա է ունեցել, որը ողբերգական միջադեպի զոհ է դարձել: 4 տարի անց նա կորցրել է ամուսնուն, որը մահացել է ավտովթարի հետևանքով: Այրիսը 22 տարեկանում միայնակ մայր է դարձել՝ մենակ մնալով իր երկու ամսական որդու հետ:

Այդ ժամանակ նա որոշել է տեղափոխվել Ամերիկա աշխատելու համար, և այստեղ էլ նրա մոտ մարզվելու ցանկություն է առաջացել: Սակայն նրան ոչ մի մարզասրահում չէին ընդունում, քանի որ կին բոդիբիլդերներ չկային: Նա ցանկանում էր դառնալ առաջինն ու ոգեշնչել մյուսներին:

Առաջին անգամ բոդիբիլդինգի մրցումների նա մասնակցել է 50 տարեկանում, հետագա տարիներին նա բազմիցս հաղթել է Ֆլորիդայի առաջնությունում և շարունակում է հիացնել իր ունակություններով:

Առնչվող Հոդվածներ