ԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ՏԵԽՆԻԿԱ

Apple ընկերությունն այս շաբաթ կհայտնի, թե երբ է ներկայացնելու iPhone 12-ը


Apple ընկերությունը շուտով կհայտնի, թե երբ է պատրաստվում ներկայացնել իր նոր արտադրանքը ՝iPhone 12-ը: Միջոցառման մասին, որն անցկացվելու է օնլայն, իր թվիթերյան էջում հայտնել է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը:

Սովորաբար Apple  -ն իր նոր ապրանքատեսակները ներկայացնում է սեպտեմբեր ամսին: Բայց այս տարի, ինչպես հայտնել են ընկերությունում ՝iPhone 12-ը մի քանի շաբաթով կուշանա:

Օնլայն հարթակում կներկայացվի ընկերության մեկ այլ ապրանքանիշ՝ 6-րդ սերնդի Apple Watch-ը: Իսկ թե երբ iPhone 12-ը կհայտնվի վաճառքում, դեռ հստակեցված չէ: 2020-ի հուլիսին Apple ընկերության ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին հայտնել էր, որ նոր սմարթֆոնները սովորականից ավելի ուշ հնարավոր կլինի ձեռք բերել: Մի  խոսքով՝ iPhone 12 -ը գնորդներին հասանելի կլինի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Առնչվող Հոդվածներ