Տնտեսական

Apple-ի բաժնետոմսերն արժեզրկվել են 9,4 տոկոսով:

Ամերիկյան Apple տեխնոլոգիական հսկայի բաժնետոմսերն աճուրդի բացման պահին էժանացել են ավելի քան 9 տոկոսով՝ պայմանավորված շահույթի ստացման կանխատեսումների վատթարացմամբ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով աճուրդի տվյալները, կանխատեսումների վատթարացումը կապված է սմարթֆոնների իրացման խնդիրների հետ: Ժամը 18:37-ի տվյալներով՝ Apple-ի բաժնետոմսերի արժեքը Nasdaq բորսայում նվազել է 9,4 տոկոսով՝ կազմելով 143,07 դոլար:

Apple-ի ղեկավար Թիմ Քուկը նախօրեին ներդրողներին ուղղված բաց նամակում հայտնել էր iPhone-ների վաճառքի տեմպերի դանդաղեցման մասին: Որպես գլխավոր պատճառ նա նշել էր ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմը:

Առնչվող Հոդվածներ