Աշխարհ

Apple-ն ավելի քան 200 մարդ է հեռացրել ինքնակառավարվող ավտոմեքենայի մշակման բաժնից. CNBC

Apple կորպորացիան հեռացրել է ավելի քան 200 աշխատակիցների, որոնք զբաղված էին Titan ինքնակառավարվող ավտոմեքենայի մշակման նախագծում: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ որոշումը չի նշանակում, թե Apple-ի ղեկավարությունը կորցրել է հետաքրքրությունն ավտոմոբիլաշինության այդ սեգմենտի նկատմամբ: Ավելի շուտ խոսքն ընկերության հաստիքակազմի հարկադրական վերակազմման մասին է՝ կապված Դագ Ֆիլդին եւ Բոբ Մենսֆիլդին՝ 2018 թվականի օգոստոսին Titan նախագծի ղեկավարներ նշանակելու հետ:

«Մենք ունենք մի խումբ անպատմելի տաղանդավոր աշխատակիցներ, որոնք աշխատում են ինքնավար համակարգերի եւ դրանց տեխնոլոգիաների վրա: Ամբողջ թիմը 2019 թվականի ընթացքում բոլոր ջանքերը կենտրոնացնում է մի քանի հանգուցային ուղղությունների վրա, ընդ որում՝ առանձին բաժիններ փոխադրվում են օգնելու ընկերության այլ ստորաբաժանումների նախագծերի իրագործմանը»,-հեռուստաալիքը մեջբերում է հարցման պատասխանը, որն ստացվել է Apple-ի մամուլի ծառայությունից:

Առնչվող Հոդվածներ