ՀասարակությունՏնտեսական

Display a PDF version of this page.Share Գլոբալ լուծումներ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական սթարթափից:

Որքա՞ն խորը կարող են ժամանակակից տեխնոլոգիաները ներխուժել մեր կենցաղ։ Այս հարցը հռետորական չէ, քանի որ խելացի հեռախոսները, զանազան գաջեթներն ու բացմաթիվ «խելոք» լուծումները մեր առօրյայի մասն են։ Համեմատաբար վերջերս գործածության մեջ մտած «իրերի համացանց»-ը կարող է հեղափոխել ոչ միայն տնային տնտեսությունները, այլև բիզնեսը, կառավարման համակարգն ու այլ ոլորտներ։

«Իրերի համացանցի» միջոցով իրերը կարելի է կառավարել հենց առցանց, առանց մարդու անմիջական ներգրավման. լինի դա անվարորդ ավտոմեքենա, անօդաչու ինքնաթիռ, թե զանազան սենսորներով «խելացի» ժամացույց։

Ներկայումս համացանցին են միացված մոտ 15 միլիարդ այդպիսի «իրեր»: Մի քանի տարուց դրանց քանակը կբազմապատկվի՝ հասնելով 50 միլիարդի: Ամենայն հավանականությամբ տվյալների նման ահռելի քանակությունը վերլուծելը խնդիրներ կստեղծի։ Այս խնդրին ստեղծագործական լուծման փնտրտուքի արդյունքում իր մոտեցումն է առաջարկել 2017-ին հիմնված Grovf հայաստանյան սթարթափը։

Ամիսներ առաջ Grovf-ը Հորիզոն2020-ի դրամաշնորհ ստացավ՝ Հայաստանում և ողջ Կովկասում դառնալով առաջին ընկերությունը, որն արժանացել է Եվրոպական միության՝ հետազոտությունը և նորարարությունը խթանող առաջատար ՓՄՁ գործիքի ֆինանսավորմանը: Սա կօգնի ներդրումներ կատարել տեխնոլոգիական զարգացման մեջ՝ պրոդուկտն առավել մրցունակ դարձնելու համար։

«Մենք բոլորս հիմա համացանցով ենք տարված։ Այդտեղ մի անտեսանելի խնդիր կա, քանի որ տվյալների վերլուծության կենտրոնների համացանցային սերվերների հնարավորությունները սահմանափակ են։ Ներկայումս միակ հնարավորությունը պրոցեսորների գործիքային արագացումն է, որը նշանակում է վիդեոների վերլուծությունն զատել պրոցեսորից և կատարել առանձին։ Այս հատուկ սարքերը նախատեսված են վիդեո տվյալների վերլուծության համար»,- արտադրանքը նկարագրելով ասում է Խաչիկ Սահակյանը, ընկերության տնօրենն ու համահիմնադիրը։ Տվյալների արագացված վերլուծության համար նախատեսված նրանց սարքն օգտագործվելու է իրերի համացանցի, մեքենայից-մեքենա տվյալների փոխանցման և այլ նպատակների համար։

Ըներությունը Հորիզոն2020-ի դրամաշնորհի արժանացավ երկրորդ փորձից հետո։ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագիրն օգնեց և օժանդակեց Grovf-ին դիմումի պատրաստման ընթացքում։ Առաջին դիմումից հետո ընկերությունն ստացավ Գերազանցության կնիք մրցանակը, որը ևս զգալի հաջողություն էր։

Grovf-ն նաև որոշակի առաջընթաց է ունեցել պոտենցիալ հաճախորդների և գործընկերների գտնելու գործում՝ 2018-ի սեպտեմբերին Բեռլինում Եվրոպական նորարարության խորհրդի (ԵՆԽ) նորարարների գագաթաժողովի շնորհիվ, որտեղ ներկայացրել է գաղափարը։

Grovf-ի նման սթարթափներին աջակցությունը, Հայաստանն ավելի ճանաչելի է դարձնում նորարության համաշխարհային քարտեզի վրա և հնարավորություն է տալիս երկրում առկա ստեղծագործ միտքն ու տաղանդն օգտագործել՝ լուծելու տեղական և համաշխարհային մասշտաբի խնդիրներ։

ԵՄ Հորիզոն 2020-ի մասին

Հորիզոն 2020-ը հետազոտությունների և նորարարության խթանմանն ուղղված ԵՄ խոշորագույն ծրագիրն է ` շուրջ 80 միլիարդ եվրո բյուջեով, որը նախատեսված է 7 տարվա համար (2014 -2020 թթ.):

Այն նաև աջակցում է գիտության ոլորտում ԵՄ միջազգային համագործակցությունը:

2016թ.-ի նոյեմբերին Հայաստանը ասոցացվեց Հորիզոն 2020-ին:

Ասոցացված երկրներից համալսարանները, հետազոտական ինստիտուտներն ու ձեռնարկությունները կարող են դիմել Հորիզոն 2020-ի համագործակցային նախագծերի մրցույթին՝ ԵՄ անդամ երկրների համապատասխան հաստատությունների հետ հավասար պայմաններով և առնվազն 2 միջազգային գործընկերների հետ համատեղ:

Հորիզոն 2020-ի ուշադրության կենտրոնում են փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ)՝ հատկապես այնպիսինները, որոնք առաջարկում են հեղափոխական նորարարական գաղափարներ, ինչպես նաև ապրանքներ կամ ծառայություններ՝ աջակցելով հատվածին մասնագիտացված գործիքով։

Հորիզոն2020-ի ՓՄՁ գործիքը իր տրամադրության տակ ունի 1,6 միլիարդ եվրոյի բյուջե՝ 2018-2020 թվականների համար աջակցելու համար հեղափոխական, նորարարական մտահղացումներին և արտադրությանը, որոնք միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն։ Միայն ՓՄՁ-ների համար նախատեսված գործիքը ներկայացնում է փուլային, հարաճուն և համակողմանի աջակցություն ոչ-ստանդարտ գաղափարների համար։

Առնչվող Հոդվածներ