Աշխարհ

Facebook-ը տվյալները չի պահպանի այն երկրներում, որտեղ խախտում են մարդու իրավունքները:

Facebook ընկերությունը, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը եւ մի շարք այլ հավելվածներ, չի պլանավորում օգտատերերի տվյալների պահպանման եւ մշակման կենտրոններ կառուցել այն պետություններում, որտեղ, իր տեսակետով, խախտում են մարդու իրավունքները, եւ պատրաստ է իր ծառայությունների արգելափակմանը: Այդ մասին հայտարարել է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը:

Նա մեկնաբանություններ է հրապարակել Facebook-ի եւ այլ հավելվածների զարգացման պլանների վերաբերյալ: Ցուկերբերգը, մասնավորապես, ուշադրությունը կենտրոնացրել է այն բանի վրա, որ սոցցանցի վարչակազմը նպատակամիտված է այնպիսի գործառույթների զարգացմանը, որոնք թույլ են տալիս դրանում ծածկագրված հաղորդագրությունների փոխանակում կատարել, ինչպես նաեւ կոչված են ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը:

Բացի այդ, Ցուկերբերգն ընդգծել է. «Մարդիկ կարող են սպասել, որ տվյալների անհամապատասխան հասանելիությունից դրանք պաշտպանելու նպատակով մենք կարեւոր տեղեկատվությունը չենք պահելու այնպիսի երկրներում, որոնք համոզիչ ծառայության ցուցակը չունեն մարդու իրավունքների հարգման բնագավառում, ներառյալ անձնական կյանքի եւ կամաարտահայտման ազատության իրավունքը»:

Ցուկերբերգը չի նշել այն պետությունների ցուցակը, որտեղ, նրա կարծիքով, տեղ ունեն մարդու իրավունքների խախտման դեպքերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Առնչվող Հոդվածներ