ԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ՏԵԽՆԻԿԱ

Financial Times. Google-ը մեղադրվում է Android-ների տերերին անօրինական կերպով հետեւելու մեջ

Գաղտնիության ոլորտում ավտրիացի ակտիվիստ Մաքս Շրեմսը Ֆրանսիայում դատական ​​հայց է ներկայացրել Google-ի դեմ՝ պնդելով, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան ապօրինի կերպով հետապնդում է Android-ների տերերին՝ առանց նրանց համաձայնության, գրում է  Financial Times-ը:

Պարբերականը նշում է, որ Android հեռախոսներն ունիկալ գովազդային կոդեր են գեներացնում, որոնք նման են Apple Identifier for Advertisers-ին (IDFA), որոնք Google-ին եւ երրորդ կողմերին թույլ են տալիս հետեւել օգտագործողի վարքին համացանցում՝ գովազդներն ավելի լավ նպատակադրելու համար:   

Շրեմսի ղեկավարած Noyb հասարակական կազմակերպության կողմից չորեքշաբթի ներկայացված բողոքում նշվում էր, որ,ստեղծելով եւ պահելով այդ կոդերը՝ առանց նախապես օգտագործողից թույլտվություն ստանալու, Google-ն «անօրինական օպերացիաներով էր» զբաղվում, որոնք խախտում են անձնական կյանքի մասին ԵՄ օրենքները:

Noyb-ը ֆրանսիական տվյալների գաղտնիության մարմնին հորդորել է հետաքննել Google-ի հետապնդման պրակտիկան եւ ստիպել ընկերությանը հետեւել գաղտնիության կանոններին: Հայցվորը պնդում է, որ տեխնոլոգիական հսկայի նկատմամբ տուգանքներ պետք է կիրառվեն, եթե դիտորդն ապօրինի գործողությունների ապացույցներ գտնի:

Սա Շրեմսի կողմից ներկայացված այսպիսի առաջին հայցը չէ տեխնոլոգիական հսկաների դեմ: Անցյալ տարվա նոյեմբերին Noyb-ը դատական ​​հայց էր ներկայացրել Apple-ի դեմ՝ ընկերությանը մեղադրելով օրենքի խախտման մեջ, որը թույլ է հետեւել iPhone-ի տերերին՝ առանց նրանց համաձայնության: Ներկայումս այս գործը քննվում է Ավստրիայի եւ Իսպանիայի՝ տվյալների գաղտնիության կարգավորողների կողմից:

Նյութի աղբյուր՝news.am

Առնչվող Հոդվածներ