Սպորտ

Gibraltar Masters. Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել 2-րդ տուրում:

Gibraltar Masters մրցաշարի երկրորդ տուրում գործող հաղթող, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ուժերն է չափել ուկրաինացի Մարիա Մուզիչուկի հետ:

Պարտիան ավարտվել է 44-րդ քայլում: Կողմերը համաձայնել են ոչ-ոքի արդյունքի:

Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սպիտակներով հաղթել էր Իրինե Սուկանդերին:

Նշենք, որ մրցաշարը բաղկացած է 10 տուրից:

Առնչվող Հոդվածներ