Google-ը ներկայացրել է Android նոր տարբերակի առանձնահատկությունները:

Google-ը ներկայացրել է Android նոր տարբերակի առանձնահատկությունները, այն ստացել է Android Q անվանումը, տեղեկացնում է RNS-ը։

Նոր տարբերակի հայտարարված գործառույթներից մեկը ծալովի սմարթֆոնների աջակցությունն է։ Հիմա Android-ը կարող է աշխատել ճկուն դիսփլեյների տարբեր ձեւաչափերով։

Հիմնական գործառույթներից մեկն է նաեւ Live Caption-ը, որը թույլ է տալիս կրկնօրինակել առանձին պատուհանում արդեն թողարկված տեսանյութերի տեքստը։ Համակարգն ինքն է որոշում տարբեր հավելվածների բառերը, ինչպիսին են Instagram-ը եւ Youtube-ը, եւ դրանք փոխակերպում տեքստի։

Նոր վարկածի համար ներկայացվել է նաեւ մութ թեմա, որը փոխում է էջի լուսավորումը գիշերն ավելի հարմար դիտելու համար։ Այն կարելի է ակտիվացնել կարգավորումներում, նաեւ կարող է գործի դրվել ավտոմատ՝ մարտկոցի լիցքավորման խնայողական ռեժիմը միացնելով։

Google-ը ներկայացրել է նաեւ 5G աջակցությունը՝ հայտարարելով, որ մինչեւ ընթացիկ տարեվերջ ավելի քան 20 բջջային օպերատոր կգործարկի հինգերորդ սերնդի ցանցեր։

Android Q-ի օգտատերերին հասանելի կլինի նաեւ Focus Mode գործառույթը, որը թույլ կտա արգելափակել աշխատանքից շեղող հավելվածներն ու սոցցանցերը։

Նորույթը վաճառքում կհայտնվի ավելի ուշ, այս տարի։

Նմանատիպ գրառումներ