Ժամանց

Grammy-ի մրցանակաբաշխությանը տարվա լավագույն երգ է ճանաչվել This Is America կոմպոզիցիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ):

Grammy-ի մրցանակաբաշխությանը տարվա լավագույն երգ է ճանաչվել This Is America կոմպոզիցիան՝ Childish Gambino-ի (ամերիկացի երաժիշտ Դոնալդ Գլովերի բեմական կեղծանունը) կատարմամբ, տեղեկացնում է BBC-ին:

Հաղթողների պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 10-ին Լոս Անջելեսի Staples Center մարզական-ժամանցային համալիրում:

Գլովերն ինքն ավելի վաղ հրաժարվել էր արարողությանը ելույթ ունենալու առաջարկից եւ չէր եկել պարգեւների հանձնմանը: Արդյունքում՝ արձանիկը հանձնեցին երգի հեղինակներին՝ շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Գերենսենին եւ հիպ-հոպ կատարող Ջեֆրի Լամար Ուիլյամսին (Young Thug):

 

This Is America-ն Grammy է նվաճել նաեւ «Տարվա լավագույն ձայնագրություն», «Լավագույն երաժշտական տեսագրություն» եւ «Լավագույն ռեփ/սնագ- կատարում» անվանակարգերում: «Տարվա լավագույն երգ» կատեգորիայում պարգեւի էին հավակնում նաեւ կանադացի Շոն Մենդեսի In My Blood կոմպոզիցիան, գերմանացի երաժիշտ Zedd-ի The Middle-ը, Քենդրիք Լամարի All The Stars-ը, բրիտանացի կատարող Էլլա Մեյի Boo՚d Up-ը, կանադացի ռեփեր Դրեյքի God՚s Plan-ը, ինչպես նաեւ ամերիկուհի Բրենդի Քառլայլի Joke-ն եւ Shallow երգը՝ Լեդի Գագայի եւ Բրեդլի Քուպերի կատարմամբ: Shallow-ն արդյունքում Grammy ստացավ լավագույն փոփ-դուետի համար:

Քուպերը չէր եկել մրցանակաբաշխությանը, ուստի Լեդի Գագան պարգեւն ստացավ միայնակ:

Դրեյքի՝՝ տարվա լավագույն երգի կոչմանը հավակնող God՚s Plan-ը լավագույն երգ ճանաչվեց ռեփ ոճում: «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում արձանակն ստացավ ծագումով Կոսովոյից բրիտանացի երգչուհի Դուա Լիպան: Ամերիկացի քանթրի կատարող Քեյսի Մասգրեյվը Grammy ստացավ «Տարվա ալբոմի»՝Golden Hour-ի համար:

Առնչվող Հոդվածներ