ԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ՏԵԽՆԻԿԱ
Motorola-ն կներկայացնի հայտնի RAZR հեռախոսի՝ ճկվող էկրանով նոր մոդելը:


2000-ական թվականների սկզբին Motorola ընկերության RAZR բացվող-փակվող հեռախոսը համարվում էր ամենաառաջադեմ ու պահանջված մոդելներից:
Ինչպես նշում է The Verge-ը, մոտ 15 տարի անց ընկերությունը պատրաստվում է ներկայացնել դրա նոր տարբերակը՝ այս անգամ արդեն գերարդիական ճկվող էկրանով:
Նորույթը կարժենա 1500 դոլար ու կարող է ներկայացվել փետրվարի սկզբին:
Պարբերականը նկատում է, որ օրիգինալ RAZR-ն ամենապահանջված բջջային հեռախոսներից էր, ուստի Motorola-ն ձեռք բերած Lenovo ընկերությունը հույս ունի դրա ժամանակակից տարբերակի միջոցով եկամուտ ստանալ:
Սարքի տեխնիկական բնութագրի, ինչպես նաև անվան վերաբերյալ տեղեկություն չկա:
Մինչդեռ Daily Mail-ը հավելում է, որ սկզբնական խմբաքանակում ներառված կլինի 200 000 նմուշ: Նշվում է նաև, որ հեռախոսը փորձարկման փուլում է:
ԼՐԱՀՈՍ
