Հասարակություն

The Economist–ը Հայաստանը տարվա երկիր:

Տարվա երկրի կոչմանը հավակնում էին Մալայզիան ու Եթովպիան, սակայն Հայաստանի առաջընթացը հրապարակման հեղինակներին ավելի համոզիչ է թվացել։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. The Economist ազդեցիկ ամսագիրը Հայաստանը հռչակել է 2018 թվականի երկիր։

Հրապարակման մեջ նշվում է, որ «Տարվա երկիր» ամենամյա անվանակարգի չափանիշները ոչ թե ֆինանսական բարեկեցություն են ենթադրում, կամ երկրի ազդեցիկություն, կամ լավ խոհանոց, այլ՝ թե որքանով է երկիրը նշանավորել առաջընթացի և առաջխաղացման գաղափարը։

Հոդվածի հեղինակները խոստովանում են, որ դժվար էր ընտրել։

Արդյունքում ընտրության առաջ են կանգնել երեք երկիր` Մալայզիան, Եթովպիան ու Հայաստանը։

Ըստ հոդվածի՝ Հայաստանում Սերժ Սարգսյանը փորձում էր վերարտադրել իր իշխանությունը, որը հանրության մեջ բողոք առաջ բերեց, և ժողովուրդը, ի նշան բողոքի, փողոց դուրս եկավ։

«Խարիզմատիկ» մորուքավոր Նիկոլ Փաշինյանը, նախկին լրագրողն ու պատգամավորը, օրինական կերպով իշխանության եկավ` կոռուպցիայի ու դիլետանտության դեմ բողոքի ալիքի վրա։ Նրա դաշինքը խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքեց ձայների 70%», –  փոքրիկ պատմական ակնարկ են ներկայացնում հոդվածի հեղինակները։

Այնուամենայնիվ պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև տհաճ տարածքային վեճը» չի լուծվել ու կարող է նորից վերսկսել։

«Սակայն հին ու հաճախ վատ կառավարվող ազգը անհանգիստ տարածաշրջանում ժողովրդավարության ու նորացման շանս ունի։ Այդ պատճառով Հայաստանը մեր տարվա երկիրն է։ Shnorhavorum yem»,- ամփոփել են հոդվածի հեղինակները, չգիտես ինչու` եզակի թվով։

Առնչվող Հոդվածներ