Իրազեկ

Viber- ը նախազգուշացնում է մեսենջերներում հաճախակի դարձած խարդախության դեպքերի մասին

«Armenian PR Association»-ից հայտնում են.

«Վերջին շրջանում Հայաստանում հաճախակի են դարձել բանկային քարտերի սեփականատերերի նկատմամբ խարդախության դեպքերը և մեսենջերների ու սոցիալական ցանցերի միջոցով օգտատերերին խաբելու փորձերը: 

Հանցագործները հաճախ օգտագործում են հանրաճանաչ մեսենջերները՝ բանկերի հաճախորդների հետ կապ հաստատելու համար: Միայն տարեսկզբին օգտատերերի բողոքների հիման վրա Հայաստանում Viber-ի կողմից արգելափակվել է խարդախության նշաններ ունեցող ավելի քան 1200 հաշիվ։ Viber-ը նախազգուշացնում է ռիսկերի մասին և հիշեցնում՝ ինչպես պաշտպանվել, եթե խաբեբաները կապվում են ձեզ մեսենջերով: 

Չարագործները հաճախ զանգահարում կամ գրում են օգտատերերին բանկային կեղծ հաշիվներից և ներկայանում են որպես տվյալ բանկի աշխատակից։ Տվյալ բանկի լոգոն և անվանումն օգտագործվում են նմանատիպ հաշիվների կողմից առանց որևէ փոփոխության։ Հաղորդակցվելով հանցագործները փորձում են օգտատերերից տարբեր պատրվակներով տեղեկատվություն ստանալ բանկային քարտի տվյալների վերաբերյալ:

Viber-ը հիշեցնում է, որ մեսենջերներով օգտատերերը չպետք է որևէ մեկին փոխանցեն

  • բանկային քարտի տվյալները՝ հաշվեհամարը, վավերականության ժամկետը, CVV- ծածկագիրը,
  • որևէ PIN կոդ,
  • ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը, 
  • 3D Secure համակարգի գաղտնաբառը,
  • SMS գաղտնաբառը:

Բանկի աշխատակիցներից կամ ցանկացած այլ կազմակերպության ներկայացուցիչներից կասկածելի զանգեր կամ հաղորդագրություններ ստանալու դեպքում, որտեղ նրանք փորձում են գաղտնի տեղեկատվություն ստանալ ձեզանից, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել նամակագրությունը և զանգահարել բանկի պաշտոնական կայքում կամ քարտի հետին մասում նշված համարին:

Viber-ի յուրաքանչյուր օգտատեր չարագործի հեռախոսահամարը կարող է նշել որպես «Սպամ»՝ կատարելով հետևյալ գործողությունները.

  • բացե՛ք տվյալ օգտատիրոջ հետ երկխոսության պատուհանը, 
  • քանի որ ուղարկողը ձեր գրանցված համարների ցուցակում չէ, ծրագիրն անմիջապես ձեզ կառաջարկի «Ավելացնել հեռախոսահամարը», «Սա սպամ է» կամ «Արգելափակել» տարբերակները, 
  • Տվյալ օգտատիրոջն արգելափակելու համար կարող եք ընտրել երկու տարբերակներից որևէ մեկը՝ «Սա սպամ է» կամ «Արգելափակել». երկու դեպքում էլ նրա հաշիվը կարգելափակվի: Որոշակի քանակությամբ հաղորդագրությունների և բողոքների առկայության դեպքում, տվյալ օգտատերը կարգելափակվի Viber-ում և այլևս հնարավորություն չի ունենա որևէ մեկին անհանգստացնել մեսենջերի միջոցով:

Կեղծ հաշիվների մասին կարող եք նաև տեղեկություններ փոխանցել Viber-ի աջակցության կենտրոն՝ 

  • տվյալ հեռախոսահամարը, որից կապ են հաստատել Ձեզ հետ Viber-ում, պետք է նկարել սքրինշոթի միջոցով, 
  • անցնել help.viber.com/ru/contact կայքի հղմամբ 
  • բացված պատուհանում լրացնել հետադարձ կապի համար նախատեսված հայտը՝ նկարագրելով խնդիրն ու կցել սքրինշոթը։ 

Viber-ը ձգտում է օգտատերերին ապահովել մատչելի և անվտանգ հաղորդակցության հնարավորություն, անկախ նրանց գտնվելու վայրից։

Viber-ի բոլոր հաղորդագրությունները ծածկագրված են «վերջից վերջ» կոդավորմամբ (End-to-end encryption): Տվյալների փոխանցման այս մեթոդը ենթադրում է, որ միայն հաղորդակցվող կողմերը կարող են տեսնել բովանդակությունը: Կոդավորման բանալիները պահվում են օգտատերերի հեռախոսներում, և ոչ ոք չի կարող հասանելիություն ստանալ: Viber-ը չի պահում բովանդակությունը նաև իր սերվերներում. բոլոր հաղորդագրությունները ջնջվում են հասցեատիրոջն առաքվելուց հետո: Rakuten Viber ընկերությունն անընդհատ կատարելագործում է օգտատերերին պաշտպանելու իր ներքին մեխանիզմներն ու գործիքները:

Rakuten Viber-ի մասին. 

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։ 

Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք  հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը»:

Առնչվող Հոդվածներ