Լայվ խաղադրույքների նկարագիրը

Խաղադրույքները կարող են լինել պրեմատչ և լայվ։ Պրեմատչ տարբերակի դեպքում խաղադրույքները տեղադրվում են մինչև իրադարձության մեկնարկը, մինչդեռ լայվ խաղադրույքները կատարվում են իրական ժամանակում ընթացող իրադարձությունների վրա։ Լայվ խաղադրույքներ հնարավոր է տեղադրել բուքմեյքերային ընկերությունների կողմից առաջարկվող տարբեր խաղերի ու սպորտաձևերի վրա։ Շահումով խաղերի ոլորտում իրենց առաջին քայլերը կատարող անձինք հիմնվում են ներքին ձայնի և զգացմունքների վրա, մինչդեռ «վարպետները» գիտեն՝ անհրաժեշտ է խաղալ սառը գլխով և համաձայն որոշակի ռազմավարության։

Լայվ խաղադրույքներ ֆուտբոլի վրա

մարզադաշտ

Երբ դաշտում միմյանց դեմ են խաղում ֆավորիտներն ու աութսայդերները, բուքմեյքերները ֆավորիտների համար առաջարկում են ծիծաղելի ցածր գործակիցներ։ Եթե հանդիպման սկզբում ֆավորիտը գոլ է բաց թողնում, վերջինիս հաղթանակի համար առաջարկվող գործակիցները կտրուկ աճում են։ Այստեղ շատ կարևոր է բաց չթողնել պահը և կատարել լայվ խաղադրույք ուժեղ թիմի վրա։

Օրինակ, հանդիպման սկզբում աութսայդերը գոլ է խփում, ինչի արդյունքում ֆավորիտը հավաքում է ուժերն ու հարձակում գործում, բայց երկար ժամանակ չի կարողանում հավասարեցնել հաշիվը։ Դուք հասկանում եք՝ աութսայդերը երկար չի կարող զսպել այս գրոհը։ Այն պահին, երբ բուքմեյքերները առաջարկում են հարմար գործակիցներ, Դուք պետք է անմիջապես լայվ խաղադրույք կատարեք ֆավորիտ թիմի հաղթանակի վրա։

Լայվ խաղադրույքներ բասկետբոլի վրա

գրազ

Բասկետբոլը դասվում է աշխարհի ամենահայտնի սպորտաձևերի շարքին։ Այստեղ ևս հնարավոր է տեղադրել լայվ խաղադրույքներ։ Լայվ խաղադրույքների տեղադրումը բասկետբոլի քառորդների վրա հիանալի տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր զգուշանում են տեղադրել խաղադրույք ամբողջ խաղի ելքի վրա։ Բասկետբոլային հանդիպումների վրա խաղադրույք կատարելու առավելությունը կայանում է խաղահատվածների քանակի մեջ։ Եթե ֆուտբոլում դրանք ընդամենը երկուսն են (45 րոպե), ապա բասկետբոլում դրանք չորսն են (10-12 րոպե):

Եկեք տեսնենք, թե արդյո՞ք հնարավոր է հաղթել բասկետբոլային խաղադրույքներում՝ անկախ ամբողջ հանդիպման ելքից։ Ռազմավարության հիմքում ընկած է այն պարզ ենթադրությունը, որ աութսայդերը գոնե մեկ քառորդում հաղթանակ կտանի․ շատ հազվադեպ են այն դեպքերը, երբ աութսայդերը պարտություն է կրում բոլոր 4 քառորդներում։ Բացի այդ, առաջին և երկրորդ քառորդներից հետո ֆավորիտը հակված է թուլացնել գրոհը, իսկ երբեմն նաև՝ հանգիստ տալ լավագույն խաղացողներին․ հենց այս պահին աութսայդերը ոգևորվում է և հասնում իր երկար սպասված հաղթանակին որևէ քառորդում։

Համաձայն այս ռազմավարության` անհրաժեշտ է կատարել լայվ խաղադրույք առաջին քառորդում աութսայդերի հաղթանակի վրա։ Անհաջողության դեպքում անհրաժեշտ է կրկնապատկել աութսայդերի հաղթանակի վրա կատարվող խաղադրույքի չափը հաջորդ քառորդներում՝ մինչև հաղթանակ։ Այս ռազմավարությունը բավականին հաջողված է համարվում, բայց մյուս կողմից այն ռիսկային է՝ չէ՞ որ աութսայդերը կարող է այդպես էլ հաղթանակ չտանել ոչ մի քառորդում։

Լայվ ռուլետկա

խաղադրույք կատարել և հաղթել

Լայվ ռուլետկան հնարավորություն է տալիս զգալու Ձեզ ինչպես իրական խաղատանը՝ իր ողջ հուզմունքով, լարվածությամբ և սպասումով։ Դուք կարող եք խաղալ ռուլետկա իրական ժամանակում՝ միաժամանակ հաճելի շփում ունենալով խաղավարի հետ։ Կազինո ոլորտում գործող բազմաթիվ կայքեր առաջարկում են 24/7 ռեժիմով գործող ռուլետկայի սեղաններ, որոնց Դուք կարող եք միանալ ցանկացած պահի։ Լայվ ռուլետկայի անիվը բաղկացած է 37 կամ 38 համարակալված սեկտորներից (Եվրոպական ռուլետկայի դեպքում՝ 37, իսկ Ամերիկյան ռուլետկայի դեպքում՝ 38): Խաղադրույքներ կարող են կատարվել անիվի ինչպես արտաքին, այնպես ներքին հատվածի վրա։ Ռուլետկայում ներքին լայվ խաղադրույքներ կարող են տեղադրվել մեկ որոշակի թվի (ուղիղ խաղադրույք), երկու թվի (սփլիթ), երեք թվի (սթրիթ), չորս թվի (կարե), երկու շարքի վրա և այլն։ Արտաքին խաղադրույքներն են՝ կարմիր/սև, զույգ/կենտ, բարձրեր/ցածրեր, սյունակ, դյուժին և այլն։

Լայվ բակկարա

Բակկարան դեռ հին ժամանակներից համարվել է արիստոկրատ համայնքի շրջանում ամենահայտնի ու սիրված խաղերից մեկը։ Այսօր Դուք նույնպես կարող եք դառնալ այդ համայնքի անդամը՝ կատարելով խաղադրույք Լայվ բակկարայում առաջարկվող ելքերից որևէ մեկի վրա։ Բակկարայի կանոնները բավականին պարզ են։ Խաղավարին և խաղացողին բաշխվում են երկուական խաղաքարտեր։ Խաղի նպատակն է վաստակել 9 կամ 9-ին հնարավորինս մոտ միավոր։ Կախված առաջին երկու խաղաքարտերի միավորներից՝ կարող է բաշխվել նաև երրորդ խաղաքարտը։ Լայվ խաղադրույքներ կարող եք կատարել խաղացողի հաղթանակի, խաղավարի հաղթանակի, ոչ ոքի արդյունքի և այլ ելքերի վրա։

Ձիավազք

Ձիավազքի վրա խաղադրույքներ կատարվում են դեռ շատ հին ժամանակներից։ Տարիներ են անցել, բայց այս սպորտաձևը շարունակում է մեծ ճանաչում վայելել տարբեր երկրներում, հատկապես ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում։ Հաշվի առնելով ձիավազքի առանձնահատկությունները՝ պետք է ասել, որ լայվ խաղադրույքների տեղադրումն այստեղ թե՛ բարդ է, և թե՛ շատ հետաքրքիր։ Բացի այդ, այս սպորտաձևը կարող է նաև շատ եկամտաբեր լինել ճիշտ գործիքների և ռազմավարության կիրառման դեպքում։ Այսօր շատ են այն բուքմեյքերային ընկերությունները, որոնք առաջարկում են լայվ խաղադրույքներ ձիավազքի վրա։ Անհրաժեշտ է ընդամենը գտնել լավագույն գործակիցներով բուքմեյքերային կայքը, մանրամասնորեն ուսումնասիրել մի քանի ձիերի, իսկ այնուհետև տեղադրել նախընտրած խաղադրույքը այս կամ այն ձիու հաղթանակի վրա։

Սա իհարկե ամբողջական ցուցակը չէ։ Լայվ խաղադրույքներ կարելի է տեղադրել մի շարք այլ սպորտաձևերի ու խաղերի վրա, որոնց թվում են հոկեյը, թենիսը, բեյսբոլը, բլեքջեքը և այլն։