Ի՞նչ է լայվ խաղադրույքը և ինչպե՞ս է այն աշխատում

փող

Լայվ խաղադրույքները հնարավորություն են տալիս խաղացողներին տեղադրելու խաղադրույքներ խաղի մեկնարկից հետո։ Չնայած իրենց պարզ բնույթին՝ լայվ խաղադրույքները շրջադարձային փոփոխություն են մտցրել սպորտային խաղադրույքների աշխարհում։ Լայվ խաղադրույքներ կարող են առաջարկվել խաղակեսերի, քառորդների կամ այլ ժամանակահատվածների միջակայքում։

Ենթադրենք, Դուք ֆուտբոլային որևէ հանդիպում եք դիտում, և Ձեր ներքին ձայնը հուշում է՝ քիչ հետո այս կամ այն ֆուտբոլիստը կխփի իր հերթական գոլը։ Համոզված լինելով Ձեր ընտրության հարցում՝ Դուք շատ արագ մուտք եք գործում համապատասխան բուքմեյքերային կայք և կատարում եք լայվ խաղադրույք Ձեր նախընտրած ելքի վրա։ Պետք է նկատել, որ բուքմեյքերային ընկերությունները շատ հաճախ փոխում են որոշակի ելքի համար առաջարկվող գործակիցները՝ կախված խաղի ընթացքից։

Լայվ խաղադրույքների հետաքրքրությունը կայանում է նրանում, որ Դուք կարող եք հաղթել կամ պարտվել, երբ դեռ խաղը նույնիսկ չի ավարտվել։ Լայվ խաղադրույքների մյուս դրական կողմն այն է, որ Դուք կարող եք խաղադրույք կատարել անմիջապես հանդիպման ավարտից առաջ։ Այսինքն՝ Դուք կարող եք ուշադիր հետևել խաղի ընթացքին, խաղացողների պատրաստվածությանը և միայն համապատասխան վերլուծություններ կատարելուց հետո տեղադրել խաղադրույք։ Այս ռազմավարությունը մի քանի անգամ մեծացնում է խաղի ելքը ճիշտ կանխագուշակելու հավանականությունը։

Լայվ խաղադրույքները հայերի համար

Բուքմեյքերային կայքերի մեծ մասը լայվ խաղադրույքների մեծ ընտրություն ունի։ Այնուամենայնիվ, մեզ անհրաժեշտ է գտնել այնպիսի կայքեր, որոնք մի կողմից վստահելի են, իսկ մյուս կողմից նրանց մատուցած ծառայություններն ու պրոդուկտները հասանելի են Հայաստանի և հայերի համար։ Այո, բազմաթիվ բուքմեյքերային ընկերություններ ունեն որոշակի սահմանափակումներ՝ ըստ երկրների, ոստի նախքան վերջնական ընտրություն կատարելը համոզվե՛ք որ Ձեր երկիրը ներառված է տվյալ բուքեմեյքերային ընկերության ցուցակում։ Այսօր մենք չենք անդրադառնա Հայաստանում գործող ամենատարածված բուքմեյքերային ընկերություններին, ինչպիսիք են՝ Վբեթը կամ Տոտո Գեյմինգը և կխոսենք այլ կայքերի մասին, որտեղ հայերը կարող են կատարել լայվ խաղադրույքներ։ Եվ այսպես, գնացի՛նք։

22BET

22Bet

22BET-ը բուքմեյքերային կայք է, որտեղ հնարավոր է կատարել խաղադրույքներ իրական ժամանակում ընթացող իրադարձությունների վրա։ Կայքն առաջարկում է գործակիցներ, որոնք օրվա ընթացքում անընդհատ փոփոխության են ենթարկվում։ 22BET-ի «ԼԱՅՎ» բաժնում Դուք կարող եք գտնել ավելի քան 1000 իրադարձություն, որոնց վրա կարող եք տեղադրել խաղադրույքներ։ Այն ընդգրկում է բազմաթիվ սպորտաձևեր և խաղեր, ինչպիսիք են՝ ֆուտբոլը, թենիսը, բասկետբոլը, տափօղակով հոկեյը, վոլեյբոլը, սեղանի թենիսը, կրիկետը, վիրտուալ սպորտը և այլն։

Այժմ եկեք համոզվենք, որ հայերը նույնպես կարող են օգտվել 22BET-ի սպորտային պրոդուկտներից և տեղադրել լայվ խաղադրույքներ։ Մուտք ենք գործում 22BET-ի պաշտոնական վեբ-կայք և բացում ենք «Գրանցում» բաժինը։ Պարզելու համար, թե արդյոք 22BET-ում հնարավոր է կատարել խաղադրույքներ Հայաստանից՝ մենք փնտրում համապատախան երկիրը «Երկիր» դաշտի ընտրացանկում։ Այո, Հայաստանը ներառված է այս ցուցակում, ինչը նշանակում է, որ հայերի համար հասանելի են 22BET-ի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները և լայվ իրադարձությունների համար առաջարկվող խաղադրույքները։

1xBet

1xBet

Հաջորդ բուքմեյքերային կայքը, որտեղ հայերը իրավասու են կատարել լայվ խաղադրույքներ 1xbet.com-ն է։ Հայ խաղացողներից շատերն այս մասին հավանաբար գիտեն, քանի որ տվյալ բուքմեյքերային ընկերության գովազդը շատ հաճախ է հանդիպում տարբեր ֆիլմերի և տեսանյութերի դիտման ժամանակ։ 1xBet-ի կայքում ներկայացված է այն բոլոր երկրների ցուցակը, որտեղից հնարավոր է օգտվել ընկերության կողմից առաջարկվող ծառայություններից։ Հայաստանը բազմաթիվ այլ երկրների հետ միասին իր ուրույն տեղն է գտել այս երկար ցուցակում։ Բացի այդ, կայքում հաշիվ բացելիս տեսնում ենք, որ Հայաստանը ներառված է առաջարկվող երկրների ցանկում։

Եթե մուտք գործենք 1xBet-ի պաշտոնական վեբ-կայք, ապա անմիջապես կնկատենք «ԼԱՅՎ» բաժինը, որը գտնվում է կայքի ամենավերևի հատվածում։ Սեղմելով համապատասխան անվանումով կոճակը՝ մենք կհայտնվենք լայվ իրադարձությունների անվերջանալի թվացող աշխարհում։ Սպորտաձևերը, որոնց վրա հայերը կարող են խաղադրույք կատարել իրական ժամանակում գրեթե անսահմանափակ են և շատ նման են այլ բուքմեյքերային ընկերություների կողմից առաջարկվող տարբերակներին․ դրանք են՝ ամերիկյան ֆուտբոլ, թենիս, բասկետբոլ, վոլեյբոլ, հենդբոլ, կրիկետ և ավելին։ Դուք կարող եք ինքներդ մուտք գործել 1xBet կայք և ավելի հանգամանալից կերպով ծանոթանալ լայվ խաղադրույքների համար գործող բոլոր պայմաններին ու դրույթներին։

888sport

888sport

Ձեր ուշադրությանն ենք հրավիրում 888sport.com բուքմեյքերային կայքը։ Գրանցման ժամանակ պարզ է դառնում, որ Հայաստանն ընդգրկված է այն երկրների ցանկում, որտեղից թույլատրվում է խաղադրույքներ կատարել այս կայքում։ Վեբ-կայքի ձախ անկյունում կարող եք գտնել «Լայվ հիմա» բաժինը, որը սեղմելուց հետո Ձեզ կշրջապատեն իրական ժամանակում ընթացող բազմաթիվ իրադարձություններ։ Ձեզնից ընդամենը պահանջվում է ընտրել համապատասխան սպորտաձևերը, շուկաները և կատարել ցանկալի խաղադրույքը։ Դե ինչ, եթե 8 թիվը Ձեզ միշտ հաջողություն է բերել, ապա չի բացառվում, որ 888sport հարթակում տեղադրված Ձեր խաղադրույքները նույնպես հաջողություն կգրանցեն։

bet365

bet365

Մեր ցուցակի վերջին ներկայացուցիչը bet365-ն է։ Եթե այս պահին գտնվում եք Հայաստանում, ապա Դուք հեշտությամբ կարող եք գրանցվել այս կայքում և տեղադրել լայվ խաղադրույքներ․ մենք ստուգել ենք այդ տեղեկությունը Ձեր փոխարեն։ bet365 հարթակ մուտք գործելուց հետո Ձեզ առաջարկվում է «ՄԻԱՆԱԼ»։ Սեղմելով այս կոճակը՝ Դուք լրացնում եք պահանջվող բոլոր դաշտերը, իսկ երկրների ցանկից ընտրում Հայաստանը։ Այնուհետև մուտք եք գործում «Լայվ» խաղադրույքների բաժին և ինչպես ցանկացած այլ բուքմեյքերային կայքի դեպքում` ընտրում եք Ձեր նախընտրած իրադարձությունն ու ելքը: