Հայերն ու նրանց սերը դեպի շահումով խաղերը

Գաղտնիք չէ, որ հայերը հայտնի են իրենց տաքարյուն բնավորությամբ։ Երևի թե հենց սա է պատճառը, որ նրանք չեն կարողանում անտարբեր անցնել շահումով խաղերի և ազարտային բնույթ կրող ցանկացած իրադարձության կողքով։ Նրանք համոզված են՝ բախտը հենց իրենց է ժպտալու․ չէ՞ որ այլ կերպ լինել պարզապես չի կարող։ Դե իսկ ֆուտբոլը հայերիս համար բոլորովին այլ աշխարհ է։ Տեղյակ լինել, որ ընթանալու է տարվա ամենախոշոր ու ամենասպասված ֆուտբոլային հանդիպումը և խաղադույք չկատարել որևէ թիմի հաղթանակի վրա՝ պարզապես աններելի է։

Եթե Հայաստանում գտնվելիս պատուհաններից ներս բարձր գոչյուններ լսեք, ապա չվախենա՛ք․ պարզապես հայերն ամբողջ ընտանիքով համակ ուշադրությամբ դիտում են հերթական նշանակալից ֆուտբոլային հանդիպման հեռարձակումը։ Խաղադրույքի տեղադրումը մի ամբողջ ծիսակարգ է հայերի համար։ Նախ՝ նրանք որոշում են, թե որ թիմի վրա են ցանկանում խաղադրույք կատարել, քննարկում են այդ հարցն իրենց ընկերների հետ, ընտրում են բուքմեյքերային կայքը, տեղադրում են իրենց նախընտրած խաղադրույքը և սրտատրոփ սպասում հանդիպման մեկնարկին։ Դե իսկ պոպկորնն ու գարեջուրը կազմում են այս ամբողջ գործընթացի անբաժանելի մասը։

Ո՞ր բուքմեյքերային կայքերն են նախընտրում հայերը

Ներկայումս Հայաստանում գործում են մի քանի խոշոր բուքմեյքերային կայքեր։ Եկեք այսօր անդրադառնանք այն թոփ երեք կայքերին, որոնք մեծ ճանաչում են վայելում հայերի շրջանում։

Վբեթ

Wbet

Վբեթը Հայաստանի ամենախոշոր, ճանաչված ու վստահություն վայելող բուքմեյքերային ընկերություններից մեկն է, և միգուցե սա է պատճառը, որ բազմաթիվ հայեր նախընտրում են տեղադրել իրենց խաղադրույքները հենց այս կայքում։ Թերևս անհնար է գտնել որևէ մեկին Հայաստանում, ով գոնե մեկ անգամ չի լսել այս բուքմեյքերային ընկերության մասին․նույնիսկ այն մարդիկ, ովքեր երբևէ խաղադրույք չեն կատարել, ակամա ծանոթ են այս ընկերությանը, քանի որ վերջինիս պաստառներն ու գովազդները ամենուր են՝ հեռուստաէկրաններից և հասարակական տրանսպորտից մինչև ՀՀ մայրաքաղաք Երևանի մետրոպոլիտեն։

Հայերի կողմից սիրված լինելու պառճառներից մեկն այն է, որ այս բուքմեյքերային ընկերությունն առաջարկում է առցանց շահումով խաղերի հսկայական ընտրանի։ Այստեղ ներառված են աշխարհի գրեթե բոլոր սպորտաձևերը՝ ֆուտբոլից մինչև բասկետբոլ, վոլեյբոլից մինչև թենիս, հոկեյից մինչև բադմինտոն և շատ ավելին։ Կիբերսպորտի սիրահարները ևս օգտվում են Վբեթից, քանի որ այստեղ նրանց սպասում է էլեկտրոնային խաղերի մեծ ընտրանի։ Կարծում ենք՝ ավելորդ է անգամ նշել, որ կայքում առկա է նաև սլոթերի, թղթախաղերի մեծ տեսականի և իհարկե Լայվ Կազինո, որին յուրահատուկ հմայք են հաղորդում բարետես խաղավարները։

Պետք է նկատել, որ բազմաթիվ միջազգային բուքեմեյքերային ընկերություններ չունեն հայերեն լեզվի աջակցություն։ Վբեթում հայերն այս խնդրի հետ չեն բախվում, քանի որ կայքի գրեթե բոլոր տեղեկությունները, ակցիաներն ու շուկաները ներկայացվում են ինչպես անգլերենով, այնպես էլ հայերենով և այլ լեզուներով։ Այս հանգամանքն իհարկե չէր կարող վրիպել հայերի աչքից, քանի որ այսպիսով խաղադրույքների տեղադրման գործընթացը շատ ավելի պարզ, հասկանալի ու մատչելի է դառնում նրանց համար։

Տոտո Գեյմինգ

TotoGaming

Հաջորդ խոշորագույն բուքմեյքերային ընկերությունը Հայաստանում Տոտո Գեյմինգն է։ Նրանց կայքը նույնպես մտնում է հայերի կողմից սիրված բուքմեյքերային ընկերությունների ցուցակում։ Արդեն երկար տարիներ ամուր ոտքերի վրա կանգնած լինելով դրամախաղային սեկտորում՝ ընկերությունը հասցրել է հավատարիմ երկրպագուներ ձեռք բերել հայկական շոուկայում։ «Կազինո», «Լայվ Կազինո», Պոկեր, Բակկարա, Կենո, TV-խաղեր, Սեղանի խաղեր, «Ռակետոն», «Հայ Լո», «Սիկ Բո» և շատ ավելին կարող եք գտնել Տոտո Գեյմինգի պաշտոնական կայքում։

Խաղերի ընտրությունն այստեղ իսկապես հսկայական է, և զարմանալի չէ, որ հայերը նախընտրում են այս բուքմեյքերային ընկերությունը խաղադրույքների կատարման համար։ Տոտո Գեյմինգի կայքի հիմնական լեզուն հայերենն է, ինչը միայն ավելացնում է ազգությամբ հայ խաղացողների թիվը։ Տոտո Գեյմինգը, ինչպես և Վբեթը առատաձեռն է գովազդների պատվիրման հարցում․ պատկերացնել, թե կարող ես որևէ ֆիլմ կամ հեռուստաշոու դիտել՝ առանց Տոտո Գեյմինգի վառ, գույնզգույն ու գործողության դրդող գովազդների, թերևս հնարավոր չէ։ Բազմաթիվ հայեր ոգեշնչվում են Տոտո Գեյմինգի գովազդային արշավներից և կատարում են խաղադրույք հենց նրանց կայքում՝ համոզված լինելով, որ հերթական միլիոնն իրենցն է լինելու։

Աջարաբեթ

Adjarabet

Մեր ցուցակի հաջորդ ներկայացուցիչը Աջարաբեթն է՝ հայերի կողմից սիրված մյուս բուքմեյքերային ընկերությունը։ Համարվելով շահումով խաղերի ոլորտում գործող ապահով և նորարարական խաղային հարթակ՝ Աջարաբեթը հասցրել է իր ուրույն տեղը գրավել հայկական դրամախաղային շուկայում։ Ընկերությունը հավաստիացնում է, որ իր կողմից առաջարկվող ծառայությունների և ֆունկցիաների շնորհիվ հաճախորդները ոչ միայն խաղում են անվտանգ միջավայրում, այլև նվազեցնում են կորուստների չափը։

Եթե Աջարաբեթը հայտնվել է հայերի կողմից ամենասիրված բուքմեյքերային ընկերությունների թոփ եռյակում, ապա կարելի է եզրակացնել, որ այս հարթակում ևս առաջարկվում են ամենատարբեր սպորտային, տուրբո, լայվ խաղեր, սլոթեր, պոկեր, բլոտ, ավիատոր և այլն։ Հետքրքրաշարժ է այն փաստը, որ հայերի մի մասը, որը չի ցանկանում վտանգի տակ դնել իր գումարը, բայց միևնույն ժամանակ չի կարողանում դիմակայել շահումով խաղերի գայթակղությանը, շատ հաճախ օգտագործում է կայքի կողմից ամեն օր տրամադրվող անվճար պտույտները և դադարում է խաղալ, երբ դրանք սպառվում են։ Համաձայնեք, որ սա հիանալի միջոց է մի կողմից հաճելի ժամանակ անցկացնելու, իսկ մյուս կողմից գումար խնայելու և միաժամանակ հաջողությունը փորձելու համար։

Ամփոփում

Եվ այսպես, Դուք հենց նոր ծանոթացաք այն երեք հիմնական բուքմեյքերային ընկերություններին, որոնց հայերը տալիս են իրենց նախապատվությունը։ Պայմանավորված է արդյոք այս ընտրությունը գովազդային խոշոր արշավներով, թե իսկապես վստահելի պրոդուկտներով ու ծառայություններով՝ դժվար է միանշանակ ասել։

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ այս երեք բուքմեյքերային ընկերությունների կայքերից յուրաքանչյուրն ունի բջջային սարքերի համար նախատեսված հավելվածներ, ինչպես նաև 24/7 հաճախորդների աջակցության ծառայություն, ինչը ավելի դյուրին է դարձնում խաղալու, խաղադրույքներ տեղադրելու գործընթացը և ապահովության զգացում է ներշնչում։

Բացի այդ, ընկերություններում աշխատում են բարձրակարգ ՏՏ մասնագետներ, հետևաբար բոլորովին զարմանալի չէ, որ նրանց պաշտոնական կայքերն ու առաջարկվող ծառայությունները համապատասխանում են որակի ամենաբարձր չափանիշներին և հիմնված են առաջադեմ տեխնոլոգիաների ու նորարարական լուծումների վրա։