Պատմության մեջ տեղի ունեցած ամենախոշոր շահումները խաղատներում

Շահումով խաղերի ոլորտն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում ամբողջ աշխարհում։ Զարմանալի ոչինչ չկա․չէ՞ որ բոլորին գրավում է ընդամենը մի քանի վայրկյանում միլիոնատեր դառնալու գաղափարը։ Չնայած բազմաթիվ մարդիկ թերահավատորեն են մոտենում դրամախաղային ոլորտին՝ համարելով այն ժամանակի և գումարի կորուստ, այնուամենայնիվ փաստերը վկայում են այն մասին, որ խոշոր շահումներ իսկապես եղել են։ Արդյո՞ք այս դեպքերը պայմանավորված են խաղացողների ճիշտ ռազմավարության, թե պարզապես հաջողակ լինելու հետ՝ որոշեք ինքներդ։ Իսկ հիմա եկեք տեսնենք, թե որոնք են վերջին ժամանակների թոփ 4 ամենախոշոր շահումներն ամբողջ աշխարհում և ոգեշնչվենք նրանց հաղթանակներից։

Ռուլետկա, 2 մլն դոլար

ռուլետկա

Ռուլետկան բաղկացած է 36 կարմիր ու սև սեկտորներից, ինչպես նաև կանաչ 0 սեկտորից։ Խաղի նպատակն է խաղադրույք կատարել այս սեկտորներից որևէ մեկի վրա։ Խաղադրույքը կարող է տեղադրվել սեկտորի որոշակի գույնի, կենտ կամ զույգ լինելու կամ ստույգ թվի վրա։ Հենց խաղացողի ընտրությունից էլ կախված կլինի նրա շահումը։ Համարվում է, որ ռուլետկայում ամենախոշոր շահումը գրանցել է բրիտանացի գործարար, բավականին մեծ ընկերության սեփականատեր Ֆիլիպ Գրինը։ Ասում են, որ 2008 թվականին Ֆիլիպը ռուլետկա խաղալիս 2 մլն դոլար է շահել։ Ինչպես պնդում են տարբեր աղբյուրներ, գործարարի ֆինանսական կյանքը հետագայում նույնպես հրաշալի է դասավորվել։ Դե ինչ, եկեք բարի նախաձով լցվենք Ֆիլիպի նկատմամբ և անցում կատարենք մեր հաջորդ հերոսին։

Բակկարա, 13 մլն դոլար

baccarat

Բակկարա խաղի նպատակն է կազմել լավագույն ձեռքը, որտեղ խաղաքարտերի միավորների տոտալը կլինի 9 կամ 9-ին հնարավորինս մոտ թիվ։ Այս խաղատեսակում ամենախոշոր շահումը պատկանում է պոկերի վարպետ Ֆիլ Այվիին՝ Կալիֆոռնիայից։ Հայտնի է, որ 2012 թվականին Ֆիլը Բակկարա խաղում շահել է 20 մլն դոլար։ Ցավոք, նա իր շահած գումարի մի մասը այդպես էլ չստացավ, քանի որ խաղատունը մեղադրեց Ֆիլին անօրինական խաղային տեխնիկայի կիրառման մեջ, որը թույլ է տալիս տեսնել խաղաքարտերի արտադրական թերությունները։ Հուսանք մեր հերոսին շատ չի տխրեցրել այդ փաստը, և հավատով լցվենք, որ 13 մլն դրամը ծառայել է բացառապես բարի նպատակների։

Պոկեր, 18․3 մլն դոլար

պոկեր

Պոկերի մասին թերևս գիտեն բոլորը։ Խաղի հիմնական նպատակը հինգ խաղաքարտերից բաղկացած լավագույն համադրությունը կազմելն է։ Ի տարբերություն բազմաթիվ այլ շահումով խաղերի՝ պոկերում հույսդ միայն հաջողության վրա դնել չես կարող։ Անհրաժեշտ է ունենալ սուր միտք, լավ հիշողություն, խորամանկություն և ժամանակին ճիշտ կողմնորոշվելու ունակություն։ Պատկերացնու՞մ եք՝ որոշ երկրներում պոկերը նույնիսկ դասում են սպորտաձևերի շարքին և դրան նվիրված մրցաշարեր են կազմակերպում։ Վերջին տարիներին պոկերում ամենախոշոր շահումն արձանագրել է գործարար Քերրի Փակերը։ Հաջորդաբար 20 բաշխման ընթացքում փայլուն հաղթանակ գրանցելով՝ Քերրին ընդհանուր առմամբ շահել է 20 մլն դոլար։ Ասում են՝ պարոն Փակերը մոտ 1 մլն դոլար է թողել խաղավարներին իբրև թեյավճար։

Սլոթ մեքենա, 39,7 մլն դոլար

slots

Չնայած թղթախաղերի մեծ ճանաչմանը՝ շատերն իրենց նախապատվությունը տալիս են սլոթ-մեքենաներին։ Հաղթելու համար անհրաժեշտ է թմբուկի վրա կազմել որոշակի սիմվոլների համադրություններ։ Պարզվում է՝ սլոթերով մեծ գումար շահելու համար բոլորովին էլ պարտադիր չէ հարուստ գործարար լինել։ Այդ մասին վկայում է 25-ամյա ծրագրավորող Իտան Միլլերի պատմությունը, ով 2003 թվականին Լաս-Վեգասի խաղատներից մեկում ներդնելով ընդամենը 100 դոլար, շահել է 40 մլն դոլար։

Ամփոփում

Դե արի ու այս պատմություններից հետո հեքիաթներին մի հավատա։ Եթե համոզված եք, որ հաջողությունը Ձեզ նման կերպ երբեք չի ժպտա, պարզապես հիշեք՝, որ ինչ-որ ժամանակ այս մարդիկ նույնպես հենց այդպես էին մտածում։ Ինչ խոսք՝ խաղատներում այսպիսի խոշոր շահումներ շատ հազվադեպ են գրանցվում, բայց դա մեզ չի խանգարում երազել և հավատալ, որ մի օր էլ հաջողության անիվը մեր կողմ կպտտվի։