թվականի առցանց կազինո խաղերի նորույթները

Հաշվի առնելով այն փաստը, թե որքան արագ է զարգանում առցանց շահումով խաղերի ոլորտն ամբողջ աշխարհում՝ զարմանալի չէ, որ ամեն օր մեկը մյուսից հետաքրքիր խաղեր են ստեղծվում։ Այսօր կազինո ոլորտում գործող նույնիսկ մեկ կայքում կարելի է գտնել հարյուրից ավելի առցանց խաղեր։ Համաձայնեք, որ այս խաղային քաոսի մեջ կողմնորոշվելը երբեմն կարող է շատ բարդ լինել, և հենց այդ պատճառով էլ newsday.am Ձեզ համար առանձնացրել ենք ոլորտի խաղային նորույթներից մի քանիսը։

Cossacks։ The Wild Hunt WonderWays (Կազակներ․Վայրի որս, Վանդերվեյս)

Cossack

Սլոթերը շատ սիրված են խաղացողների կողմից, քանի որ չեն պահանջում մեծ ուշադրություն, հատուկ ունակություններ, տարբեր ռազմավարություններ ու վերլուծություններ։ Հենց այսպիսի խաղերի շարքին է պատկանում նաև այս աշնանը Foxium-ի կողմից թողարկված Cossacks The Wild Hunt սլոթը։ Եթե Դուք գոնե մի փոքր հետաքրքրված եք սկանդինավյան դիցաբանությամբ, ապա համոզված եղեք՝ վիկինգների թեմատիկայով ստեղծված այս սլոթ-խաղը Ձեզ հաստատ անտարբեր չի թողնի։

Հարկ է նշել, որ խաղը բավականին գրավիչ տեսք ունի աուդիո և գրաֆիկական ինովացիոն լուծումների շնորհիվ։ Ահա թե ինչ ջերմությամբ է խոսում Foxium-ի ստեղծագործական տնօրեն Դանիլ Սնեյդերն այս խաղի մասին․ «Սա մեր լավագույն աշխատանքն է՝ լավագույն գեղարվեստական գործը, լավագույն խաղային դիզայնը, ինչպես նաև լավագույն աուդիոն, կարգավորումներն ու պատմությունը։ Բայց, անկեղծ ասած, մենք միևնույն կարծիքն ունենք նաև մեր կողմից ստեղծված ցանկացած այլ խաղի մասին։ Մենք երբեք ամբողջովին գոհ չենք լինում մեր պրոդուկտներից, և ձգտում ենք ավելիին՝ լինի դա խաղի սաունդթրեքը, բոնուսը կամ ցանկացած այլ ֆունկցիա։»

Խաղն ունի 6×6 դաշտով թմբուկների ոչ ստանդարտ ձևաչափ, որը բաժանված է երկու մասի՝ ներքին և արտաքին թմբուկներ։ Խաղը ներառում է 36 սիմվոլ, իսկ փոփոխականության աստիճանը համարվում է միջին։ Մեկնարկային խաղադրույքն է £0.20-ից մինչև £25։

Return to Paris (Վերադարձ դեպի Փարիզ)

Return to Paris

Ի՞նչ կասեք, եթե մի պահ կտրվենք գորշ իրականությունից և ուղևորվենք դեպի Փարիզ։ Այս տարի աշնանը շուկայում հայտնվեց Return to Paris (Վերադարձ դեպի Փարիզ) կողոպուտների թեմատիկայով խաղը։ Խաղի սկզբնական «Գիշերը Փարիզում» տարբերակը թողարկվել էր դեռևս 2011 թվականին․ այն բավականի մեծ իրարանցում էր առաջացրել այդ տարիներին, սակայն այժմ այդ խաղի մասին քչերն են հիշում։ Ներկայիս «Վերադարձ դեպի Փարիզ» խաղի նորացված տարբերակն ունի 5×4 թմբուկների դաշտ և 20 վճարային գիծ։ Խաղի մեջ հասանելի են «Գողանալ և վերադարձնել» ռեժիմը, անսահմանփակ ֆրիսփիներ ու «Վայրի պայթյուն» ֆունկցիան։ Խաղն ունի փոփոխականության միջին մակարդակ, իսկ RTP-ն (խաղացողին վերադարձի տեսական տոկոսը) կազմում է 96․06%:

Muerto en Mictlán (Սպանված է Միկտլանում)

Muerto en Mictlán

Միկտլանը ացտեկների հավատալիքներում համարվում է մեռյալների աշխարհ։ Այստեղ են բնակվում մահվան տիրակալն ու տիրուհին։ Մահից հետո Միկտլան ուղևորվում են բոլոր մարդիկ, բացառությամբ ռազմաճակատում զոհված զինվորների, կայծակնահարների և ծննդաբերելիս մահացած կանանց։

Դե ինչ, հետաքրքրե՞ց։ Ձեզ ենք ներկայացնում բոլորովին վերջերս թողարկված Muerto en Mictlán խաղը՝ բաղկացած 5×3 թմբուկների դաշտից և 10 վճարային գծերից։ Խաղի մեջ կա չորս մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում ֆրիսփիներն ակտիվանում են Սքեթերների միջոցով։ Այստեղ փոփոխականության աստիճանը միջին է, իսկ RTP-ն կազմում է 96.2%: Վառ գույների, գրաֆիկական հետաքրքիր լուծումների, գանգերի ու վարդերի սիրահարներն անկասկած կգնահատեն այս խաղը և կսուզվեն  ացտեկների դիցաբանության ստորգետնյա աշխարհ։

Gonzo’s Gold (Գոնզոյի ոսկին)

Gonzo’s Gold

NetEnt խաղերի մատակարարը ներկայացնում է բոլորովին նոր սլոթ-խաղ, որը կոչվում է Gonzo’s Gold։ Այն թողարկվել է այս տարվա երկրորդ կեսին և բաղկացած է 5×5 թմբուկների դաշտից՝ կլաստերային վճարումներով: Հետքրքրաշարժ է այն փաստը, որ խաղում Գոնզոյին այդքան էլ հաճախ չենք հանդիպում։ Նա հանդես է գալիս միայն որպես խաղի ամենաարժեքավոր սիմվոլ։ Ահա պրոդուկտի ղեկավարի խոսքերը Gonzo’s Gold խաղի մասին․ «Մենք միշտ փորձում ենք գերազանցել մեր սպառողների՝ շահումով խաղերից ունեցած ակնկալիքները։ Ավելի քան համոզված ենք, որ թե՛ նոր խաղացողները, և թե՛ Գոնզոյին արդեն ծանոթ մարդիկ մեծ բավականություն կստանան այս խաղային ճանապարհորդությունից»։